Դեպի վեր

Արցախի խորհրդարանը պատրաստվում է նստաշրջանի եզրափակիչ նիստին

shamshyan.com06/26/2019, 3:12

Արցախի խորհրդարանը պատրաստվում է նստաշրջանի եզրափակիչ նիստին

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է հերթական նիստում քննարկվելիք պարտադիր հարցերի ցանկը. ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություն, Հաշվեքննիչ պալատի 2018թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում և ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան:

Այնուհետև օրինագծերի պատրաստության և դրանց շուրջ հանձնաժողովային քննարումների վերաբերյալ պարզաբանումներ են տվել մշտական հանձնաժողովների պատասխանատուները:

Այդպիսով՝ հերթական նիստի օրակարգի նախագծում տեղ է գտել 13 օրենսդրական նախաձեռնություն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև խորհրդրանական գործունեությանն ու աշխատանքների կազմակերպանն առնչվող այլ հարցեր:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ 9-րդ նստաշրջանի վերջին նիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 27-ին ժամը 11:00-ին:

Այսօր՝ ավելի վաղ, Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

Խոսելով «Հանրաքվեի մասին» ԱՀ օրենքի նախագծի մասին՝ նախարարը նշել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ է ստացել պատգամավորներ Էդուարդ Աղաբեկյանից, Գագիկ Բաղունցից և «Դաշնակցություն» խմբակցությունից: Նախարարը նիստի ընթացքում պարզաբանումներ է ներկայացրել վերոնշյալ առաջարկները չընդունելու առնչությամբ և պատասխանել պատգամավորների հարցերին: Հանձնաժողովը օրինագծի վերաբե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր