Դեպի վեր

Եթե վեթինգն իրականացվելու է այս ԲԴԽ-ով, կարելի է պատկերացնել՝ ինչ ուղղությամբ կգնա. ԲԴԽ անդամների ընտրությունը հիասթափեցնող էր

1in.am07/12/2019, 5:36

Եթե վեթինգն իրականացվելու է այս ԲԴԽ-ով, կարելի է պատկերացնել՝ ինչ ուղղությամբ կգնա. ԲԴԽ անդամների ընտրությունը հիասթափեցնող էր

Երեկ Դատավորների ընդհանուր ժողովում ի վերջո ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի երեք անդամները՝ Նախշուն Տավարացյան, Մեսրոպ Մակյան և Ռուբեն Վարդազարյան: Դատավորների այս ընտրությունը միանշանակ չի ընդունվել: Իրավապաշտպան, փաստաբանական հանրությունը երեկվանից բարձրաձայնում է, որ այս կադրերով ԲԴԽ-ն հաստատ չի վայելելու հանրային վստահություն և երբեք չի կարողանալու դառնալ այն անբասիր կառույցը, որը պետք է հետագայում վեթինգ իրականացնի:

«Իմ տպավորությունը ԲԴԽ անդամի ընտրությունից միանշանակ բացասական է, որովհետև վերանալով անձանցից՝ ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է մարդը դնել թեկնածություն, հետո հավաքել ամենաքիչ ձայները, հետո որոշել համայնքի համերաշխության պայմաններում հրաժարական տալ, հետո ինչ-որ առեղծվածային պայմաններում նորից մտքափոխ լինել ու նորից գնալ դառնալ ԲԴԽ անդամ: Ընդ որում, խոսքը ՍԴ-ից հետո բարձրագույն դատարանի՝ Վճռաբեկ դատարանի դատավորի մասին է, որը արդարադատություն է իրականացնում: Ի վերջո, այդ մարդը կարող էր ինչ-որ հավակնություններ ունենալ, բայց ինձ համար անհասկանալի է այդ ամբողջ դատավորների լուռ համաձայնությունը, դիրքորոշումը այս հարցում, երբ որևէ մեկը չի ասում՝ հարգելիներս, երբ նման բան ենք անում, բա հասարակությունը մեր մասին ի՞նչ կմտածի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գևորգ Գյոզալյանը՝ հավելելով, որ քանի դեռ դատական համակարգն ինքն իրեն չի հարգում, ակնկալել, որ հասարակությունը հանկարծ սկսելու է իրենց հարգել, կամ մի գիշեր քնելու ենք և արթնանանք, ու իշխանության մյուս երկու ճյուղերն են սկսելու իրենց հարգել, ապա դա հեքիաթ է: «Որևէ մեկը հենց այնպես իրենց չի հարգելու, քանի դեռ հենց իրենք չեն հարգում իրենց խոսքը և որպես մեկ համայնք չեն արձագանքում նման երևույթների»,- նկատեց Գյոզալյանը:

Փաստաբանի խոսքով՝ ԲԴԽ-ում պետք է լինեն լավ իմաստով հեղափոխական անձինք, բայց հիմա ԲԴԽ-ում կան անդամներ, որոնցից հենց Գյոզալյանը լուրջ սպասելիքներ չունի. «ԲԴԽ-ն պետք է համահունչ լինի ներկա իրողություններին: Եթե ԱԺ-ում փոփոխություն է եղել, արմատապես փոխվել է նախկին վատը, ապա նույնը հնարավոր չէ ասել ԲԴԽ-ի մասին: Նույն նախկին մասսան է, որը հնարավոր է հավատարմության երդում տա ներկա իշխանություններին, ինչը խայտառակություն կլինի: Ինչքան էլ մեր իշխանությունները լավը լինեն, վայելեն հանրային վստահություն, բայց եթե ԲԴԽ-ն կտրված չեղավ իշխանությունից, լավ բան մի սպասեք: Գուցե կաշառքը վերանա, բայց կախումը գործադիր իշխանությունից մնալու է, ինչպես Վրաստանում է, որը շատ ավելի վատ է, քան մեկ-մեկ հանդիպող կաշառքի դեպքերը»,- նկատեց փաստաբանը՝ հավելելով, որ եթե իշխանությունը մտադիր է վեթինգն իրականացնել հենց այս ԲԴԽ-ով, ապա կարելի է պատկերացնել, թե այդ վեթինգն ինչ ուղղությամբ կգնա. «Ինձ համար արդեն խիստ կասկածելի է, թե այդ արդար չափը արդար կշեռք կլինի, թե ոչ: Պատիժներ շատ կլինեն, բայց թե կշեռքը արդար կլինի՝ այ, այդ մասով ես կասկածներ ունեմ»:

Գյոզալյանից հետաքրքրվեցինք՝ ինչն էր պատճառը, որ Դատավորների ընդհանուր ժողովին ներկա 190 դատավորները այսպես հանդուրժող վերաբերմունք ցուցաբերեցին այս ոչ միանշանակ ընտրությանը, եթե իրենք իրականում ունեին...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր