Դեպի վեր

ՀԱՊԿ-ի արագ արձագանքը պետք է ոչ միայն Հայաստանին, այլ անդամ ամեն մի պետության. վարչապետի գլխավոր խորհրդական

armtimes.com05/17/2021, 5:48

ՀԱՊԿ-ի արագ արձագանքը պետք է ոչ միայն Հայաստանին, այլ անդամ ամեն մի պետության. վարչապետի գլխավոր խորհրդական

Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի, ՀԱՊԿ-ից սպասելիքների, այդ ֆոնին ներքաղաքական շահարկումների շուրջ զրուցել ենք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի հետ.

- Պարոն Հարությունյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Անվտանգության խորհրդի այսօրվա նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվել է ադրբեջանական ուժերի կողմից լարվածության աճ: Եթե ունեք տեղեկություններ՝ խնդրում եմ պարզաբանել, ի՞նչ է սա նշանակում, ինչպիսի՞ն է այժմ իրավիճակը:

- Այդ հայտարարության պատճառ էր հանդիսացել այն, որ ադրբեջանական դիրքերի կողմից դեպքի մեր դիրքերը եղել էր փոքր շարժ կամ սադրիչ փոքր գործողություններ, որոնք մեր ուժերի կողմից կանխվել էին:

- Ադրբեջանի զինված ուժերի մի քանի հարյուր ներկայացուցիչներ արդեն 5 օր է՝ ՀՀ տարածքում են՝ 3 տարբեր ուղղություններով: Ո՞վ է պատասխանատու այս իրավիճակի համար, ինչպե՞ս է հնարավոր եղել ՀՀ տարածքով անարգել առաջանալ 3.5 կմ:

- Կարծում եմ, որ պատասխանատվության հարցը Պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի ուշադրության կենտրոնում է, պարզապես այս պահին պետք է ավելի շատ շեշտը դնենք առկա խնդրի կարգավորման վրա, առկա լարվածության վերացման վրա, այնուհետեւ Պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումները արդեն կպարզեն, թե ով է իրական պատասխանատուն այս ամենի համար, արդյոք դրա համար կային օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, եւ ըստ դրա որոշումներ կկայացվեն: Իրականում այս պատճառների վերհանումը եւ պատասխանատվության վերհանումը անհրաժեշտ է, որպեսզի մենք հետագայում նմանատիպ իրավիճակներ չունենանք սահմանի մյուս հատվածներում:

- Ընդդիմադիր որոշ շրջանակներ, այս դեպքում կոնկրետ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ ուրիշներ, վերջին 2 օրերին տարատեսակ տեղեկություններ են շրջանառում՝ սկսած Մեղրիի միջանցքի վերաբերյալ համաձայնությունը տալուց, վերջացրած ՀՀ տարածքում ադրբեջանցի զինվորականների ինչ-որ քանակի տեղակայումից ու որոշ գյուղերի հանձնումից: Այսպիսի տեղեկություններ տարածելու նպատակն, ըստ ձեզ, միայն ընտրություններին ընդառաջ դիվիդենտ շահե՞լն է, թե՞ այլ նպատակներ էլ կան:

- Քաղաքական թիմի անդամները երեկ ընդդիմադիր դաշտի որոշ չստացված քաղաքական գործիչների հայտարարությունների վերաբերյալ հրավիրել են մեր հանրության, ինչու չէ՝ նաեւ համապատասխան գերատեսչությունների ուշադրությունը: Անկասկած այս գործողությունների մեջ նախընտրական փուլին բնորոշ գործողություններ կան, բայց, այնուամենայնիվ, համապատասխան գերատեսչությունները պետք է ավելի ուշադիր լինեն, որովհետեւ նախկինում արվել են հայտարարություններ, որին հետո հաջորդել են Ադրբեջանի կոնկրետ գործողություններ, որոնք եղել են այդ հայտարարությունների տրամաբանության մեջ:

- Ընդհանրապես, ձեր կարծիքով, սահմանային իրավիճակն ու Հայաստանի ներքաղաքական իրավիճակը որքանո՞վ են իրար հետ առնչվում: Ինչպե՞ս է մեկը մյուսի վրա ազդում:

- Կարծում եմ, մեկը մյուսի հետ անմիջական եւ ուղիղ առնչություն ունի, որովհետեւ Ադրբեջանի գործողությունները հետեւել են անմիջապես Հայաստանում Կառավարության հրաժարականին եւ երկու անգամ վարչապետ չընտրելուն: Դա տեղի ունեցավ մայիսի 10-ին: Ըստ էության, հիմա կառավարությունում բոլորը ժամանակավոր են զբաղեցնում այդ պաշտոնները մինչեւ արտահերթ ընտրությունները եւ Ադրբեջանը փորձում է օգտվել դրանից: Բայց առավել շատ դրանից օգտվում են քաղաքական ուժեր, մասնավորապես, երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի դաշինքի անդամները եւ այստեղ շատ լուրջ մտածելու տեղ կա: Պատահական չէ, որ մամուլում վերջերս շրջանառության մեջ դրվեց այն թեզը, որ գուցե որոշ օղակների միջոցով երկրորդ նախագահի թիմին կամ անձամբ երկրորդ նախագահին հաջողվել է կապ հաստատել մեր հարեւան թշնամի պետության ղեկավարի հետ եւ կոորդինացնել գործողությունները: Ես այստեղ փոխադարձ խաղի մեջ որոշակի տրամաբանություն տեսնում եմ:

- Չե՞ք կարծում, որ պետական մարմինների տեղեկատվական համակարգերի վատ աշխատանքի կամ թերացման արդյունքում է, որ քաղաքական որեւէ ուժի կամ որեւէ անձի հաջողվում է ցանկացած տեղեկություն կամ ապատեղեկատվություն տարածել: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետեւ վերջին օրերին բոլորը գիտեին, որ սահմանին բանակցություններ են, բայց պաշտոնական որեւէ տեղեկություն չկար դրանց արդյունքի կամ գոնե դրա բացակայության մասին: Այս վակուումը չէ՞ նաեւ իշխանությունների մատնանշած «մեդիատեռորի» առիթը:

- Այս հարցի մեջ ճշմարտության որոշակի հատիկներ կան: Մեր իշխանության ոչ ուժեղ կողմերից է եղել կատարված աշխատանքի ցուցադրումը: Շատ հաճախ մենք կենտրոնանում ենք աշխատանքի վրա եւ մոռանում ենք դա պատշաճ կերպով լուսաբանել եւ ներկայացնել, որովհետեւ մեր թիմի համար աշխատանքը առավել կարեւոր է, քան դրա ցուցադրությունը: Այնուամենայնիվ ուզում եմ համաձայնել ձեզ հետ, որ այո՛, որոշ առումով այդ հաղորդակցությունը պետք է լինի պատշաճ մակարդակի: Կոնկրետ այս դեպքում կուզեմ ասել, որ մենք առավել եւս շեշտը դրել ենք արդյունքի վրա, քան դրա մասին տեղեկություն տարածելու, որովհետեւ բանակցությունները բավականին բարդ են ընթանում, կոնկրետ արդյունքներ չեն արձանագրվում եւ որոշակի արդյունքի մասին խոսելը կարող է շատ ուղիղ ազդեցություն ունենալ հետագա բանակցությունների վրա: Մենք այստեղ պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք անվտանգային խնդիրների հետ:

- Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր ելույթում շատ կոշտ բնութագրեց ապատեղեկատվության հեղինակներին՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ: Որքանո՞վ է այս արձանագրումը բավարար խնդրի լուծման համար: Չե՞ք կարծում, որ այս ամենի պատճառն այն է, որ պատերազմից հետո տարածվող ահռելի ապատեղեկատվական հոսքի համար գոնե մեկ մարդ պատասխանատվության չի ենթարկվել: Կամ եթե ենթարկվել է՝ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր