Դեպի վեր

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 372-ի

azatutyun.am03/28/2020, 2:54

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 372-ի

Այսօր հրապարակված տվյալների համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 43-ով` հասնելով 372-ի:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, 28 անձ ապաքինվել է, մեկ մարդ մահացել է, ևս մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Թեստերից 2172-ը բացասական արդյունք են տվել, այս պահի դրությամբ փաստացի բուժում է ստանում 343 անձ:

Վարակակիր զինծառայողները 5-ն են։ «Ազատության» հետ զրույցում պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանն ասաց՝ նրանցից միայն մեկն ունի թույլ արտահայտված ջերմություն։

«Այս պահի դրությամբ մեր հինգ հիվանդ զինծառայողների առողջությունը գտնվում է բավարար վիճակում, մեկ զինծառայող ունի թույլ արտահայտված ջերմություն, 4 զինծառայողների մոտ բացարձակ հիվանդության ախտանշաններ չկան: Հիվանդ զինծառայողները հոսպիտալացված են, նրանց հետ շփումներ ունեցած զինծառայողները շարունակում են մնալ մեկուսացված», - ասաց Ստեփանյանը:

Պաշտպանության նախարարի խոսնակը, որ երեկ այցելել էր մեկուսացված զինծառայողներին, խոսել նրանց հետ պահման պայմաններից և առողջական վիճակից, մեկուսացվածների թիվը չի նշ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր