Դեպի վեր

Ադրբեջանը դարձյալ պատերազմի նախապատրաստություն է տեսնում

1in.am07/27/2017, 9:20

Ադրբեջանը դարձյալ պատերազմի նախապատրաստություն է տեսնում

Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզի Չինարի գյուղը հերթական վտանգավոր հարվածն է ստացել սահմանի մյուս կողմից։ Գյուղում անգամ ստիպված են եղել մանկապարտեզի երեխաներին մեկ ժամով ապաստարան տանել։

Սրան զուգահեռ՝ երեկ համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները՝ պնդելով, թե իբր երեկ, ողջ օրվա ընթացքում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական մարտական դիրքերը, ինչպես նաև խաղաղ բնակավայրերը։

Երեկ երեկոյան ՀՀ ՊՆ-ն կտրականապես հերքել է Բաքվի մեղադրանքները: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը նախազգուշացնում է, որ որևիցե սադրանքի պարագայում հայկական կողմը դիմելու է պատասխան կոշտ գործողությունների, և կոչ է անում զերծ մնալ նոր արկածախնդրություններից, որոնք կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար»,- ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

Ադրբեջանն ըստ էության դիմում է իր համար սովորական դարձած գործելաոճին՝ փորձելով ռազմական սադրանքների միջոցով ստատուս քվո փոխել սեպտեմբերին կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման շեմին, որն ըստ էության նվիրված է լինելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների նախապատրաստմանը մինչև տարեվերջ:

Հազիվ թե բանը հասնի ռազմական լայնածավալ գործողությունների սան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր