Դեպի վեր

Հայաստանի և Իտալիայի հարկային ծառայությունները համագործակցելու են` ոլորտային բարեփոխումների շրջանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com05/22/2019, 6:48

Հայաստանի և Իտալիայի հարկային ծառայությունները համագործակցելու են` ոլորտային բարեփոխումների շրջանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանը և Իտալիան համագործակցելու են` քրեական հետաքննության և տրանսֆերային գնագոյացման ոլորտներում հսկողությունը բարելավելու նպատակով: Մայիսի 21-ից 24-ը աշխատանքային այցով Հայաստանում են Իտալիայի եկամուտների գործակալության պատվիրակությունը ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանփորձագետները:

Մայիսի 21-ին ՊԵԿ նախագահի և Հայաստանում Իտալիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպանի ներկայությամբ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում Պետական եկամուտների կոմիտեին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, կարևորելով երկու երկրների միջև համագործակցությունը, նշել է, որ կոմիտեի ռազմավարության առանցքային ուղղություններից է առաջավոր երկրների հարկային ծառայությունների հետ ակտիվ գործընկերությունը, ինչն օգնում է ճշգրիտ վերհանել մարտահրավերները և արդյունավետորեն աշխատել բարելավման ուղղությամբ:

Երկու երկրների միջև հաստատված համագործակցության շնորհիվ ՊԵԿ-ում ոլորտային բարեփոխումներ են իրականացվելու։

Հարցազրույց 1. Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարի տեղակալ Պաոլո Բարբանտինի - Մենք Հայաստանին ենք փոխանցելու Իտալիայի փորձը 3 հիմնական ոլոտներում`տրանսֆերային գնագոյացում, ագրեսիվ հարկային պլանավորում և քրեական հետաքննություն: Գործնական աջակցությունը լավագույն ուղին է` բարելավելու հարկային ծառայությունների կարողությունները: Կարծում եմ` ժամանակակից հարկային ծառայությունը պետք է կարողանա պայքարել հարկերից խուսափելու դեմ, բայց միաժամանակ օգնել այն հարկ վճարողներին, ովքեր պատրաստակամ են կատարելու հարկային պարտավորությունները: Հետևաբար բոլոր հարկ վճարողների նկատմամբ հավասարակշռված մոտեցումը կարևոր է:
Իտալիայի հարկային մասնագետները 18 ամիսների ընթացքում ներգրավվելու են Հայաստանում իրականացվող ստուգումներում և հարկային հսկողության գործընթացներում՝ գործառույթները բարեփոխելու նպատակով:

Հարցազրույց 2. ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայան

Բիզնեսի օրինակով հայ մասնագետներն իտալացի գործընկերներին են ներկայացրել կոմիտեի e-invoicing համակարգի աշխատանքը: Նրանք համոզվել են` որքան արագ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր