Դեպի վեր

Իջևանի խոշոր բացահայտումը. ինչի՞ն է փոխարինում ԱԱԾ-ն

1in.am07/22/2019, 4:06

Իջևանի խոշոր բացահայտումը. ինչի՞ն է փոխարինում ԱԱԾ-ն

Իջևանում անտառհատման խնդիրը ի ցույց դրեց հայաստանյան կյանքի մի շարք սոցիալ-հոգեբանական խնդիրներ, տարբեր շերտավորումներով՝ դառնալով յուրօրինակ լակմուսի թուղթ կամ Հայաստանում գոյություն ունեցած իրողությունների գերռենտգեն: Բացահայտված պատկերը, մեղմ ասած, մխիթարական չէ, ինչով թերևս պայմանավորված էր հանգամանքը, որ իշխանությունն Իջևանի դեպքերին արձագանքեց ԱԱԾ պետի մակարդակով: Այստեղ, անշուշտ, միայն ներքաղաքական կամ «դավադիր» շերտերի փնտրտուքի հարց չէ, այլ հասարակական օրգանիզմում հոգեբանական այլայլումների, որոնց կայունացման այլ մեխանիզմներ, քան Ազգային անվտանգության ծառայությունը՝ Հայաստանը, դժբախտաբար, չունի: Իջևանը կենտրոնացրեց հանրության ուշադրությունը անօրինական հատվող անտառների վրա, մինչդեռ պետք է նաև իջևանյան «համայնապատկերում» ուշադրությունից դուրս չմնա մեկ այլ հատում՝ Հայաստանում քաղաքական համակարգի, քաղաքականության հատումը, որ «օրինական» և անօրինական բոլոր ճանապարհներով կատարվել է Հայաստանում նախորդ քառորդ դարի ընթացքում: Քաղաքական համակարգը պետք է լինի այն մեխանիզմներից առանցքայինը, որոնց նպատակը կամ խնդիրն է հասարակությունը, պետության հանրային օրգանիզմը զերծ պահել սոցիալ-հոգեբանական այլայլումներից, կառավարել այդ օրգանիզմը, ապահովել դիմադրունակությունը և հասարակական կարծիքի ինստիտուտի կայունությունը, դրա արժեհամակարգային բազան:

Ի վերջո, Հայաստանում կոռուպցիոն սխեմայի խորքային արմատավորումը և դրա սոցիալ-հոգեբանական ադապտացիայի գործընթացը տեղի է ունեցել քաղաքական համակարգի հիմնավորապես հատման հետ զուգահեռ: Որովհետև չի կարող լինել գործող, մրցակցային քաղաքական համակարգ և, միաժամանակ, գործող, կենսունակ, վերից վար կոռումպացված և այդ առումով «ինստիտուցիոնալացված» կառավարող համակարգ: Երկրները, որտեղ կոռուպցիան կազմում է այդ երկրի կյանքի ուղնուծուծը, աչքի են ընկնում հենց քաղաքական համակարգի չգոյությամբ: Այդ պարագայում, երբ չկա քաղաքական համակարգ, բայց նաև կոռուպցիա, անխուսափելի է դառնում արդեն դիկտատուրայի հանգամանքը, որովհետև այդ դեպքում համակարգային կոռուպցիան հնարավոր է զսպել արդեն միայն այդպես՝ հանրությանը պարտադրելով միաբևեռ քաղաքական համակարգ, որտեղ օրինականությունն արդեն գերազանցապես պայմանավորված է պարտադրանքով, ոչ թե արժեհամակարգով, մտածողությամբ, մշակույթով, ու բավարար է հանել պարտադրանքն ու ամեն ինչ կհայտնվի փլուզման և ապամոնտաժման վտանգի առաջ: Գործնականում այդ իրողությունն է Հայաստանում շատ դիտարկվող Սինգապուրում, որտեղ չկա կոռուպցիա, բայց չկա նաև քաղաքական մրցակցային համակարգ, որպես այդպիսին, և կա օրինականության դիկտատ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475477
EUR523528.5
RUR7.157.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր