Դեպի վեր

Կարեն Կարապետյանը «քշտեց» թեւերն ու միացավ

lragir.am3 օր առաջ

Կարեն Կարապետյանը «քշտեց» թեւերն ու միացավ

Հունիսի 17-ին Կարեն Կարապետյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ եղել է Դալմա մոլ առեւտրի կենտրոնի հարեւանությամբ գտնվող տարածքում, որտեղ նրան ներկայացվել է «Հայկական գյուղ» նախագիծը: Այն ենթադրում է այսպես ասած ազգագրական թաղամասի ստեղծում, որտեղ կլինեն բնակելի համալիրներ, հյուրանոցներ, այլ կառույցներ, որտեղ կպատկերվի Հայաստանի տարբեր բնակավայրերի կոլորիտը: Համենայն դեպս այդպես է հայտնում կառավարության պաշտոնական հաղորդագրությունը: «Ծրագրին նախորդել են ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունները՝ Հայաստանի տարբեր բնակավայրերին (Գորիս, Դիլիջան, Աշտարակ և այլն) բնորոշ «Հայկական տան» տիպերի վերաբերյալ: Ազգագրական թաղամասի նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքները սկսված են: Ներկայումս կառուցապատման ներդրումային ֆոնդը գտնվում է ձևավորման փուլում, որին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել հողամասերի սեփականատերերը և Երևանի քաղաքապետարանը», ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Կարեն Կարապետյանն էլ տվել է իր հավանությունն ու հայտնել կարծիք, որ Հայկական գյուղ թաղամասը կլինի Երեւանի զբոսաշրջային գրավչության կարեւոր բաղադրիչներից մեկը: Հաշվի առելով Երեւանի կառավարման մոտ երկու տասնամյակի ընթացքում միջավայրերի տոտալ լղոզման հանգամանքը, շատ խորհրդանշական է, որ Երեւանում պետք է «ցուցադրվի» «հայկական գյուղը»՝ բառի բուն եւ պատկերավոր իմաստով: Խորհրդանշականությունը բխում է անգամ լուսանկարներից, որտեղ վարչապետ Կարապետյանը «թեւերը քշտած» ծանոթանում է նախագծերին, որ նրան ներկայացնում են Երեւանի երկարամյա քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու երկարամյա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Նրանք մարդիկ են, որոնք տեւական ժամանակ «թեւերը քշտած» մասնակցել են Երեւան քաղաքից ինչ որ անհասկանալի կոնգլոմերատ ստանալու գործընթացին: Այժմ այդ «կոնգլոմերատին» միանում է նաեւ «հայկական գյուղը»՝ Երեւանում, Դալմայի այգու տեղում, իբրեւ թե զբոսաշրջիկ գրավելու համար: Զբոսաշրջիկն իհարկե կգա, նա ուզում է ինչ որ բան տեսնել: Այլ հարց է, թե ինչու Հայաստանի իշխանությունը չի ուզում, որ զբոսաշրջիկը հայկական գյուղը Երեւանից դուրս ինչ որ այլ տեղում տեսնի, օրինակ թեկուզ հենց գյուղերից մեկում: Տնտեսական ռեսուրսների եւ ընդհանրապես ամեն ինչի երեւանյան գերկենտրոնացումը առանցքային, նույնիսկ ռազմավարական խնդիր է: Բայց նաեւ իշխող «էլիտայի» մտածողության խնդիր: Կան մարդիկ, գործարարներ, որոնք փորձեցին այդ խնդիրը հաղթահարել: Օրինակ, Ռուբեն Վարդանյանը զբոսաշրջային եւ այլ կարգի խոշոր ներդրումներ կատարեց Երեւանից դուրս՝ Տաթեւում, Դիլիջանում, ներդրումներ են կատարվում Արցախում: Դրանք շոշափելիորեն փոխել են այդ բնակավայրերի կյանքը, տեղի բնակչության մոտիվացիոն հիմքերը եւ այլն: Ռուբեն Վարդանյանից դեռեւս տարիներ առաջ մեկ այլ սփյուռքահայ նե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD478.75481
EUR532.5537.5
RUR7.988.03
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր