Դեպի վեր

Թրամփը մտադիր է դուրս գալ հերթական միջազգային պայմանագրից

armenpress.am05/29/2020, 3:12

Թրամփը մտադիր է դուրս գալ հերթական միջազգային պայմանագրից

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 21-ին հայտարարել էր «Բաց երկնքի մասին» պայմանագրից ԱՄՆ դուրս գալու մտադրության մասին։ Որպես պայմանագրից դուրս գալու հիմնական պատճառ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները նշել են Ռուսաստանի կողմից պայմանագրի դրույթների խախտումը և հայտարարել, որ պայմանագրից դուրս գալը կիրականացվի վեց ամսվա ընթացքում։

Ներկայումս «Բաց երկնքի մասին» պայմանագրին անդամակցում է 34 երկիր։ Այն կնքվել է 1992թ. մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԽ (ԵԱՀԿ) անդամ 27 պետությունների միջև, ավելի ուշ պայմանագրին միացել է ևս 7 երկրիր և այն ուժի մեջ է մտել 2002թ.-ին։ «Բաց երկնքի մասին» պայմանագիրը հնարավորություն է տալիս անդամ երկրներին միմյանց օդային տարածքում իրականացնել համաձայնեցված դիտորդական թռիչքներ՝ սպառազինությունների սահմանափակման միջազգային պարտավորությունների պահպանման նպատակով: Հատկանշական է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պարբերաբար մեղադրել են միմյանց այս պայմանագրի դրույթների խախտման և միմյանց տարածքներում թռիչքների իրականացման սահմանափակման մեջ։

«Բաց երկնքի մասին» պայմանագրից ԱՄՆ դուրս գալու վերաբերյալ Դ․ Թրամփի որոշումը պետք է դիտարկել արտաքին քաղաքականության ոլորտում նրա որդեգրած «պրագմատիկ» քաղաքականության համատեքստում։ Փաստացի, սա սպառազինությունների վերահսկման վերաբերյալ արդեն երրորդ միջազգային պայմանագիրն է, որից ԱՄՆ-ը դուրս է գալիս։ 2018թ. ԱՄՆ-ը դուրս է եկել Իրանի հետ միջուկային պայմանագրից ու վերջինիս նկատմամբ սահմանել նոր պատժամիջոցներ։ 2019թ. ԱՄՆ դուրս է եկել նաև Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից, ինչին նույնպես նախորդել էին Վաշինգտոնի և Մոսկվայի կողմից պայմանագրի խախտման վերաբերյալ փոխադարձ մեղադրաքները:

Հետաքրքրական է նաև, որ ԱՄՆ-ը պայմանագրից դուրս գալու մտադրությունների մասին հայտարարել էր դեռ անցյալ տարվա աշնանը, և այժմ էլ ԱՄՆ կողմից նման հայտարարությունները հիմնականում փաստում են այն մասին, որ ԱՄՆ նախագահը հավատարիմ է մնում միջազգային պայմանագրերից դուրս գալու իր քաղաքականությանը։

Թրամփի վարչակազմը, փաստացի, արդեն հայտարարել է պայմանագրից դուրս գալու վեցամսյա ժամկետի մասին և սկսելով ծանուցման փուլը` վարչակազմը երաշխավորում է, որ անգամ եթե Դոնալդ Թրամփը պարտվի նոյեմբերին կայանալիք ընտրություններում, ԱՄՆ-ը դուրս կգա պայմանագրից մինչև Ջ. Բայդենը ստանձնի պաշտոնը: Այսպիսով, Թրամփի վարչակազմը ցույց է տալիս, որ հաստատակամ է նաև «Բաց երկնքի մասին» պայմանագրից դուրս գալու հարցում։

Պետք է նշել, որ բոլոր միջազգային դերակատարներն այս պայմանագիրը դիտարկում են...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր