Դեպի վեր

Փաշինյանը Ալիևին թող ասի՝ զզվացրիք, էլի, պատերազմ եք սկսում՝ սկսեք, բայց հետո չբողոքեք. Նորատ Տեր-Գրիգորյանց

1in.am07/5/2020, 1:06

Փաշինյանը Ալիևին թող ասի՝ զզվացրիք, էլի, պատերազմ եք սկսում՝ սկսեք, բայց հետո չբողոքեք. Նորատ Տեր-Գրիգորյանց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը (Ռուսաստան, Մոսկվա):

Պարոն գեներալ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս իր հերթական ռազմատենչ ելույթն է  ունեցել՝ նշելով, որ աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում, և որ իբրև թե իրենց հին քաղաք Իրևանը տվել են Հայաստանին: Արդյոք սա կարո՞ղ ենք դիտարկել որպես հերթական հայտարարություն, թե՞ առաջիկայում ռազմական գործողությունների վտանգ եք տեսնում:  

– Վերջերս մուսուլմանական տոն էր, ելույթ էր ունենում Մոսկվայի մուսուլմանների առաջնորդը: Նա Ղուրանից ինչ-որ հատված էր կարդում ու ասում, որ մուսուլմանները շատ բարի, պարկեշտ մարդիկ են, և որ մենք պետք է խաղաղ ապրենք, ոչ ոքի չվիրավորենք: Ես էլ գրեցի՝ արդյոք նախագահ Ալիևը մուսուլման չէ՞, չէ՞ որ նա վիրավորում է Ղուրանը, անընդհատ ագրեսիվ ելույթներ է ունենում՝ սպանել, ոչնչացնել, ավիրել, պատերազմ սկսել… սա ի՞նչ ագրեսիվ մարդ է, ինչո՞ւ նրան պատասխանատվության չի ենթարկում ո՛չ Ալլահը, ո՛չ ՄԱԿ-ը: Անընդհատ իր շուրթերին է՝ պատերազմ, պատերազմ, կարծես ռադիկալ իսլամիստ լինի: Անընդհատ ասում է, որ Երևանն իրենցն է, հայերը եկվոր են: Ինչ-որ հիմարություններ է դուրս տալիս, ու իր վրա ծիծաղում են, բայց ինքը չի նկատում, որ իր վրա ծիծաղում են: Գիտեք, ծիծաղելը՝ ծիծաղել, բայց նա շատ խելացի է իրեն պահում, իր ժողովրդի մեջ հայ ժողովրդի հանդեպ ատելություն է սերմանում, որպեսզի  կարողանա հույս դնել իր ժողովրդի վրա,  որպեսզի գրավեն այն տարածքները, որն իբրև թե հայերն են գրավել: Ինքն ագրեսոր է, Թուրքիայի հետ միասին ուզում է այլ տարածքներ էլ գրավել, ինչպես դա արեցին Արևմտյան Հայաստանում, երբ իմ ծնողներին, հարազատներին ոչնչացնում ու վառում էին: Հետո էլ բոլշևիկների օգնությամբ Ղարաբաղը գրավեց: Միջազգային իրավունքի համաձայն՝ Ղարաբաղն անկախացել է, հիմա էլ ստոր կերպով փորձում է պատերազմով գրավել, իսկ ժողովրդին ոչնչացնել: Բայց ե՞րբ դա կկարողանան անել, երբ այդ ժողովուրդը զինված չլինի ու բացի փայտից, ռագատկաներից՝ այլ բան չունենա: Հիասթափեցնեմ՝  մեր ժողովուրդը զինված է, մեր բանակն ունի ժամանակակից տեխնիկա, ու եթե նա սկսի պատերազմ, մենք արժանի պատասխանը կտանք:

Ընդհանրապես վաղուց պետք է Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկած լինեինք, որ ամեն ինչ վերջանար: Դա ագրեսիվ պետություն է՝ ագրեսիվ իսլամիստական ԶՈՒ-երով: Ահա և վերջ: Իրենց թվում է, որ եթե հայերը լռում են, ուրեմն մանթրաշ են, նստած դողում են, բայց վստահեցնում եմ՝ ոչ մի հայ ոչնչից չի վախենում, պարզապես լսում են իրեն ու ծիծաղում: Հիմա էլ Նժդեհից են կպել, իսկ Նժդեհը մեր հերոսն է, իհարկե իրենք չեն ուզի, որ այդ մարդու արձանը կանգնեցվի: Իսկ այդ արձանը միշտ լինելու է ու մեզ հիշեցնելու է, թե ովքեր են մեր թշնամիները: Հետո ի՞նչ, որ նա գերմանացիների հետ ինչ-որ բան է արել, նա հո չի պատերազմել սովետական իշխանության դեմ: Լավ է, որ նա հայ է, մեր հերոսն է, ու մենք հպարտ ենք: Իմիջիայլոց, երբ Ալիևը խոսում է, ինչ-որ բան հայտարարում, իր պատգամավորներն էլ երկրորդում են, հատկապես վերջերս իրենց ագրեսիվ պաշտպանության նախարարն ասաց, որ իրենք ինչ-որ զորավարժություններ են անցկացրել. բոլորը թութակի նման նույն քարոզչությունն են անում: Ես հասկանում եմ՝ նա իր ղեկավարի հրահանգներն է կատարում, նա պարտավոր է դա անել, բայց թող սուտ չխոսի ու գլուխ գովա՝ իբր հայերը փախել են, երբ իրենք հարձակվել են: Ասում է՝ իբր Շոյգուն իրեն ասել է՝ կանգ առ, բայց դա սուտ է: Շոյգուն եթե ասել է, ապա միայն նրա համար, որ իրենք հարյուր հազարավոր զոհեր չունենան: Մեր վարչապետն էլ հիմա պետք է ասի՝ դե զզվացրիք, էլի, պատերազմ եք սկսում՝ սկսե՛ք, բայց հետո չբողոքեք:

Ի դեպ, ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Ալիևի հայտարարությունը ներքաղաքական դիսկուրսի առարկա է: Նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ասում է, որ գլխ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր