Դեպի վեր

Կա համոզում, որ ադրբեջանցիներն անցել են սահմանը` Զանգեզուրի միջանցքն էսկալացիայի արդյունքում նվաճելու. Բաբաջանյան

azatutyun.am05/17/2021, 4:12

Կա համոզում, որ ադրբեջանցիներն անցել են սահմանը` Զանգեզուրի միջանցքն էսկալացիայի արդյունքում նվաճելու. Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Արման Բաբաջանյանն այս պահին նպատակահարմար չի համարում ՀԱՊԿ-ի անդամակցությունից հրաժարվելու տարբերակը Հայաստանի համար: Չնայած սրան պատգամավորը նշում է` հիմա ՀԱՊԿ-ի միջազգային համբավի հարցն է նաև առաջ գալիս: Ինչ վերաբերում է հարցին` արդյոք հունիսի 20-ին նշանակված ընտրությունները կկայանան, թե ոչ, Բաբաջանյանը նշեց, որ իրենք պատրաստվում են դրանց, միևնույն ժամանակ նկատեց. «Չի բացառվում, որ մենք խորհրդարանում կրկին ռազմական դրություն հայտարարելու մասին հայտարարությամբ հանդես գանք, եթե հետագա էսկալացիան իսկապես տեղի ունենա»:

«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրն Արման Բաբաջանյանն է:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

«Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք Ռուսաստանի հետ խորհրդակցաբար»

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Արման Բաբաջանյանն ասում է` արցախյան պատերազմը բացահայտեց ոչ միայն Հայաստանում պետական կարգերի չգոյությունը. «Մենք տեսանք անգործունակ ամբողջությամբ պետական համակարգ, այլև ՀԱՊԿ-ի ու 30 տարի անվտանգության համակարգի գլխավոր երաշխիք ներկայացվող պայմանագրերի անգործությունը:

Այս իմասոտվ ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ը կարևորագույն քննություն է հանձնում ոչ միայն Հայաստանի համար, այլև իր գոյության, միջազգային վարկի, հեղինակության: ՀԱՊԿ-ն իրականում Ռուսաստանն է, և մենք այնտեղ ենք, որովհետև Ռուսաստանին է այդպես պետք եղել», - ասաց պատգամավորը:

Ըստ նրա` Սյունիքում բոլորովին նոր իրավիճակ է, և պետք է հասկանալ, թե որքանով հայկական կողմը կարող է ապավինել այդ կառույցին. «Վստահաբար կարող եմ պնդել, որ մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք Ռուսաստանի հետ խորհրդակցաբար, և այն, ինչ տեղի է ունենում, մեծապես ուղղակի վերաբերում է Ռուսաստանին և Ռուսաստանի հեղինակությանը, և այն վերաբերմունքը, որ տեսնում ենք ՀԱՊԿ-ից և ՀԱՊԿ-ի առանձին անդամ երկրներից, որոնք ապրիօրի նաև մեր ռազմավարական դաշնակիցներն են, այդ վերաբերմունքի չգոյությունը վկայում է, որ Հայաստանն այլևս դատապարտված է այլ ուղղություններով նայելու»:

Բաբաջանյանը նկատեց` հեռու է այն մտքից, որ առանց Ռուսաստանի թողտվության Ադրբեջանը կարող էր գնալ այս արկածախնդրությանը, և որ Ռուսաստանը կարող էր պատկերացնել, որ ՀՀ-ն միջազգային այսպիսի աջակցություն կգտնի` հիշեցնելով Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իրանի հայտարարությունները:

Ճիշտ կլինի՞ դադարեցնել անդամությունը ՀԱՊԿ-ին

Ի պատասխան օգտատերերից մեկի հարցին, թե ի՞նչ պիտի հիմա անի Հայաստանը, արդյոք պետք է հիմա դուրս գալ ՀԱՊԿ-ից` Արման Բաբաջանյանը նշեց. «Ես կարծում եմ, որ առհասարակ արկածախնդրություն է քննարկել այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու և Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնելու կամ այլ ձևաչափ հաստատելուն ուղղված քննարկումները և հայտարարությունները: Դրանք արկածախնդրական և պոպուլիստական են»: Պատգամավորի համոզմամբ` այս ամենը ցանկալի է Ադրբեջանի համար. «Այլ իսկապես Ռուսաստանի հետ քննարկելու այլ ուղղություններով և Ռուսաստանի շահերը հաշվի առնելով` քննարկել, թե ինչքան է հնարավոր Ֆրանսիայի հետ նույն ՄԱԿ-ի մանդատի շրջանակում այդպիսի համագործակցությունը»:

«Ստեղծված իրավիճակը պետք է ամեն գնով հանգուցալուծել առանց հետագա էսկալացիայի»

«Ստեղծված իրավիճակը պետք է ամեն գնով հանգուցալուծել առանց հետագա էսկալացիայի, որովհետև կա համոզում, որ իրականում ադրբեջանցիներն անցել են սահմանը հենց ռազմական էսկալացիա ծրագրած և Զանգեզուրի միջանցքն այդ էսկալացիայի արդյունքում նվաճելու և ռուս-թուրք-ադրբեջանական այդ համատեղ ծրագիրը իրագործելու համար»: Նա համոզված է, որ Հայաստանի զուսպ գործողությունները, մտածված քայլերը թույլ չտվեցին, որ այդ ծրագիրն իրականություն դառնա. «Այդ միջանցքը Հայաստանի ինքնիշխանության ողնաշարն է»:

Ընտրություններ կլինե՞ն

«Ես շատ մտահոգ եմ և ընտրությ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր