Դեպի վեր

«Բարսելոնան» Մեսի գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից Լոնդոնում, «Բավարիան» շանս չտվեց «Բեշիկթաշին»՝ 5:0

sport.news.am02/20/2018, 9:42

«Բարսելոնան» Մեսի գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից Լոնդոնում, «Բավարիան» շանս չտվեց «Բեշիկթաշին»՝ 5:0

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսին» ընդունեց Իսպանիայի առաջնության առաջատար «Բարսելոնային: Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Առաջին խաղակեսում «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանի հարվածներից հետո երկու անգամ «Բարսելոնային» գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը:

62-րդ րոպեին բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի փոխանցումից հետո Վիլիանը հեռվից կատարած անհավանական հարվածով գրավեց Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը: Հյուրերը պատասխանեցին իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի անկասելի անցումով, սուր փոխանցումով Լիոնել Մեսիին եւ արգենտինացու գոլով: Մեսին կարիերայի ընթացքում առաջին անգամ է գրավում «Չելսիի» դարպասը:

Օրվա մյուս խաղում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տանը մրցեց Ստամբուլի «Բեշիկթաշի» հետ եւ հաղթեց 5:0 հաշվով:

«Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու դեմ վերջին հույսի խախտման համար թուրքական թիմի խորվաթ պաշտպան Դոմագոյ Վիդան արդեն 16-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ: Յուպ Հայնկեսի գլխավորած թիմը թվային առավելությունը գոլի վերածեց 43-րդ րոպեին:...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր