Դեպի վեր

Բաքվի ցույցերի ժամանակ անկարգություններ հրահրելու մեղադրանքով 46 մարդ է ձերբակալվել

azatutyun.am07/24/2020, 5:06

Բաքվի ցույցերի ժամանակ անկարգություններ հրահրելու մեղադրանքով 46 մարդ է ձերբակալվել

Հայաստանի հետ պատերազմի պահանջով Բաքվում տասն օր առաջ տեղի ունեցած ցույցերի ժամանակ անկարգություններ հրահրելու մեղադրանքներով Ադրբեջանում ձերբակալվել են 46 ակտիվիստներ՝ մեծամասնությանը քրեական մեղադրանքներ են առաջադրվել, նրանց սպառնում է երկարամյա ազատազրկում:

Ձերբակալվածների մեծամասնությունը Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամներ են, այդ թվում՝ քաղաքական ուժի առաջնորդներից Ֆուադ Ղահրամանլին, ով երկարամյա բանտարկությունից հետո ազատ էր արձակվել անցած տարի։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ նախօրեին ձերբակալված ընդդիմադիր գործչի գտնվելու վայրը մինչ այս պահը հայտնի չէ, իրավապահները հրաժարվում են պատասխանել լրատվամիջոցի հարցումներին։

Տասնյակ բերման ենթարկվածների շարքում էր նաև Մեհդի Իբրահիմովը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իբրահիմովը քաղաքականությամբ չի զբաղվում, փոխարենը «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամներ են նրա եղբայրն ու հայրը, վերջինս նույնպես 2016 թվականից գտնվում է բանտում: Ձերբակալված երիտասարդը, ինչպես հաղորդվում է, տեղափոխվել է քննչական մեկուսարան, որտեղ էլ վարակվել է կորոնավիրուսով: Եղբոր վկայությամբ՝ ձերբակալելիս նրան ծեծի են ենթարկել, և արդեն մեկ շաբաթ է գտնվում է մի սենյակում, որտեղ իրենից բացի ևս ավելի քան հարյուր հոգի է գտնվում։

Հուլիսի 14-15-ը Թովուզի շրջանում ռազմական գործողությունների, բարձրաստիճան զինվորականների մահվան ֆոնին մայրաքաղաք Բաքվում հազարավոր ադրբեջանցիներ դուրս եկան փողոց Հայաստանի հետ պատերազմ սկսելու, Ղարաբաղը վերադարձնելու կոչերով: Չնայած երկրում գործող խիստ կարանտինին և հավաքների արգելքին՝ նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես խոստովանել է, անձամբ էր հրաման տվել ոստիկանությանը չցրել ցույցը, որը, սակայն, մի պահ շեղվելով բնականոն հունից՝ անսպասելի և չնախատեսված ընթացք ստացավ: Մի խումբ ցուցարարներ հրաժարականի կոչերի ուղեկցությամբ ներխուժել են խորհրդարանի շենք և, ինչպես հաջորդը օրը հայտարարել են իշխանությունները, ավերածություններ իրականացրել օրենսդիր մարմնի շենքում: Թեև, ըստ տարածված տեսանյութերի, ակտիվիստների խորհրդարան ներխուժելու փորձը իսկույն ևեթ կանխվել է ոստիկանական կոշտ միջոցներով:

Ալիևի վարչակազմը, ինչպես նաև անձամբ նախագահը, պնդում են, որ այդ անկարգությունները հրահրել են ընդդիմադիրները՝ մասնավորապես «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը: Ցույցի հաջորդ օրը իր կոշտ և զգացմունքային ելույթում մեղադրանքների և վիրավորական արտահայտությունների տարափ հնչեցնելով ընդդիմախոսների հասցեին, Ալիևը մասնավորապես ասել էր՝ «այդ մարդիկ ավելի վատն են, քան հայերը»:

Չնայած նախագահի կոշտ ձևակերպումներին և վիրավորական պիտակավորումներին, ընդդիմությունն այդ օ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր