Դեպի վեր

«Ես նոր տիեզերք բացահայտեցի»․ Գարիկ Մարտիրոսյանը՝ տարվա մեծ մասը Երեւանում անցկացնելու եւ նոր նախագծերի մասին

bravo.am03/7/2023, 2:06

«Ես նոր տիեզերք բացահայտեցի»․ Գարիկ Մարտիրոսյանը՝ տարվա մեծ մասը Երեւանում անցկացնելու եւ նոր նախագծերի մասին

Մոսկվաբնակ հայտնի շոումեն, հումորիստ եւ հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը հյուրընկալվել է «PeopleTalk» հաղորդաշարին եւ Լաուրա Ջուգելիայի հետ զրույցում պատմել իր նոր նախագծերի, գործընկերների հետ հարաբերությունների մասին, եւ ոչ միայն։ Գարիկն անդրադարձել է հարցին, թե արդյո՞ք լքել է Ռուսաստանը եւ հաստատվել Երեւանում, նաեւ պարզաբանել է, թե ինչ նախագծերի վրա է այստեղ աշխատում:Նա նշել է, որ արդեն մի քանի տարի է՝ ստեղծագործական տարբեր ծրագրերի շրջանակում աշխատում է մի շարք երկրներում՝ Ռուսաստանում, Վրաստանում, ԱՄԷ-ում, Ղազախստանում, ինչ վերաբերում է Հայաստանին, ապա պատմել է, որ երկու տարուց ավելի է՝ այստեղ իր հայ գործընկերների հետ աշխատում է մի քանի նոր նախագծերի վրա:

«Ոչ թե նախորդ տարվանից, այլ արդեն մի քանի տարի է՝ ես Երեւանում զբաղվում եմ տարբեր նախագծերով։ Անցած տարվա եւ նախանցած տարվա մեծ մասն այնտեղ եմ անցկացրել։ Ես նոր տիեզերք բացահայտեցի ինձ համար, որը կոչվում է մանկական ժամանցային բովանդակություն: Մենք ՈւՀԱ-ի թիմ ունեինք՝ «Նոր հայեր», որում շատ տաղանդավոր մարդիկ կան, եւ նրանցից մեկը որոշեց ստեղծել մանկական հումորային երաժշտական շոուներ։ Այնքան անսպասելի էր ինձ համար, երբ լսեցի նման նախագիծ անելու նրա ցանկության մասին։ Այդպիսով գնացի Հայաստան, որ օգնեմ այդ գաղափարն իրականացնել։

Եվ ահա երեք տարում մենք նրա հետ ստեղծեցինք այդ մանկական շոուն։ Այն ցուցադրվում է «Արմենիա TV»-ով կիրակի օրերին եւ կոչվում է «Փերփերի»։ Շատ յուրօրինակ ձեւաչափ է։ Իսկ աշնանն արդեն Հայաստանում սկսվեցին այդ շոուի ներկայացումները։ Երեխաները հնարավորություն ունեցան թատրոնում տեսնել այն հրաշալի կերպարներին, որ տեսնում էին հեռուստաէկրաններին: Մենք ուժ, գումար եւ ժամանակ չենք խնայել այս զիլ շոուն ստեղծելու համար»,- պատմել է Գարիկը։

2


Հաղորդավարը հետաքրքրվել է՝ արդյոք միայն այդ նախագծով է զբաղվում Հայաստանում։ Գարիկ Մարտիրոսյանն ասել է, որ նո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր