Դեպի վեր

Արաբկիրում աղմկահարույց սպանությունը բացահայտվել է էրեբունու ոստիկանների կողմից. կասկածյալը զոհին սպանելու ժամանակ բարձր երաժտություն է միացրել, որպեսզի իր զոհի օգնության ձայնը հարևանները չլսեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com03/13/2018, 3:24

Արաբկիրում աղմկահարույց սպանությունը բացահայտվել է էրեբունու ոստիկանների կողմից. կասկածյալը զոհին սպանելու ժամանակ բարձր երաժտություն է միացրել, որպեսզի իր զոհի օգնության ձայնը հարևանները չլսեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Տիգրան Թամամյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Խալաթյանը վաղը դիմելու է դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Վարդաշեն 9-րդ փողոցի բնակիչ, 50-ամյա Ֆելիքս Վարդանյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մարտի 3-ին ժամը 21:00-ի սահմաններում Ազատության պողոտայի 11ա շենքի 93 բնակարանում վիճաբանության ժամանակ նշված բնակարանատիրոջ՝ 65-ամյա Կարեն Աղաբաբյանին սպանելու մեջ:

Դատաբժիշկը տեղում զննելով դին, հայտնել էր, որ մահացածի գլխին և դեմքին կան վնասվածքներ: Նույնիսկ հայտնել էր, որ գլխի մի հատված ջնջխված է եղել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը բացահայտվել է Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից՝ Էրեբունու ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Մարտի 11-ի Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի նշված շենքի նշված տանը սպանություն է կատարվել Կ. Աղաբաբյանի կողմից, որին ներկա է եղել նաև Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 53-ամյա Ռուզան Թ.-ն:

Էրեբունու ոստիիկանները ստացված օպերատիվ տվյալներով Երևան քաղաքի Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ մեկնել են սպանության վայր և պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է եղել:

Ու արդեն ժամանել են Արաբկիրի Ոստիկանությա բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Իսկ հետո ժամանել են Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժի պետ Տ. Թամամյանի, բաժնի պետի տեղակալ Հարություն Խեդոյանի, ավագ քննիչ Խալաթյանի գլխավորությամբ և նույն օրը Խալաթյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ֆ. Վարդանյանը երբ իր զոհին ծեծելիս է եղել, դիմել է ստոր քայլի ՝ միացնելով բարձր երաժշտություն, որպեսզի հարևանները չլսեն օգնության ձայն խնդրող Կ. Աղաբաբյանին:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 11-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 11ա շենքի բնակարաններից մեկում դի կա:

Ժամանել էր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ժամանել էր նաև Ոստիկանության Արաբկիրի բաժի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր