Դեպի վեր

Ինչու Պուտինը չի միջամտում Փաշինյանի ու Լուկաշենկոյի «բանավեճին». իրավիճակը բավականին բարդ փուլ է մտել

168.am11/20/2018, 8:06

Ինչու Պուտինը չի միջամտում Փաշինյանի ու Լուկաշենկոյի «բանավեճին». իրավիճակը բավականին բարդ փուլ է մտել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարը, որն օրերս հանրային տիրույթ տեղափոխվեց Հայաստանի և Բելառուսի ղեկավարների մասնակցությամբ, նոր փուլ է թևակոխում: Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հետ «անկեղծ» զրույցներից և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռակա «փոխհրաձգությունից» հետո Մինսկը հերթական տհաճ անակնկալն է մատուցում հայկական կողմին:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Մինսկը, որը Հայաստանի գործընկերն է ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, ու Բաքուն ծրագրում են պայմանագիր կնքել բելառուսական ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի առաքման մասին։ Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Երկու առաջնորդների բանակցությունների արդյունքում ստորագրվել է հուշագիր Բելառուսի Պետական ռազմաարդյունաբերական հանձնաժողովի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև՝ սպառազինության և հակաօդային պաշտպանության տեխնիկայի առաքումների ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման մասին։

«Կարճ ժամանակամիջոցում հուշագիրը կվերածվի Բելառուսից ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակ գնելու պայմանագրի»,- ասել է Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով` Ադրբեջանը գոհ է այս ոլորտում Բելառուսի հետ համագործակցությունից, որովհետև արտադրանքը շատ որակյալ է և արդյունավետ։ «Ուստի պատահական չէ, որ մեր երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունն ունի լավ պատմություն, մեծ ծավալներ և ընդլայնման լավ միտումներ»,- հայտարարել է Ալիևը։

2018թ. ամռանը հայտնի էր դարձել, որ Բելառուսն Ադրբեջանին տրամադրել է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։ Սեպտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր նոր համակարգեր ստանալու մասին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս համաձայնագրին` ասել է, որ հայկական կողմը դատապարտում է նման գործարքները, համարում է, որ դրանք ուղղված են ընդդեմ Հայաստանի շահերի, և կարծում է, որ նման գործարքները խաթարում են ՀԱՊԿ կազմակերպության բովանդակությունը։ Նա նշել է, որ Հայաստանն իր դաշնակցային պարտավորությունները լիարժեք կատարում է, ինչը, Փաշինյանի խոսքով, ցավոք, չի կարող պնդել մի շարք այլ գործընկերների դեպքում։ «Մեր խնդիրը շատ հստակ է՝ ունենալ այս հստակեցումները և նոր բովանդակություն հաղորդել ՀԱՊԿ-ին՝ փոխադարձ հարաբերությունները և պարտավորությունները ճշտելու, և փոխադարձաբար կանխատեսել քաղաքականությունը»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը։

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ առճակատումը շատ ավելի է սրվում, քան մի շարք փորձագետներ և քաղաքական գործիչներ կարող էին կանխատեսել: Ըստ նրա, շատ հավանական է, որ դեկտեմբերի 6-ին ևս ՀԱՊԿ-ի շրջանակում գործընկեր համարվող երկրները չկարողանան գալ համաձայնության:

Նրա խոսքով, ո՛չ ՀՀ վարչապետը և ո՛չ էլ Բելառուսի նախագահը չեն խորշում կոշտ գնահատականներից՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ դրանք չեն նպաստում ստեղծված իրավիճակի կարգավորմանը մոտ ապագայում: Ֆելգենգաուերի կարծիքով, իրավիճակը բավականին բարդ փուլ է մտել:

«Մեկ խնդիրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ՝ բացահայտեց այն խնդիրները, որոնք առկա են կառույցում: Իհարկե, Ռուսաստանի համար Բելառուսի պահվածքում անակնկալ չկա, քանի որ բելառուսական կողմը շատ հաճախ է նման բնույթի խնդիրներ հա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր