Դեպի վեր

Քանի Նիկոլը «սաղ է», Ալիևը պրոբլեմ չունի` կարող է թուլանալ և հաճույք ստանալ. 7or.am

slaq.am02/15/2020, 5:24

Քանի Նիկոլը «սաղ է», Ալիևը պրոբլեմ չունի` կարող է թուլանալ և հաճույք ստանալ. 7or.am

7or.am

Մինչ երկիրը պատրաստվում է «սևերի և սպիտակների պատերազմի» հերթական արարին` Նիկոլ Բռնապետի «սանձազերծած» հակասահմանադրական հանրաքվեին, լուր ստացվեց, թե Ադրբեջանը հերթական հաղթանակն է գրանցել Արցախյան ճակատում. ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկը հանդիպել է «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցչի հետ և շնորհավորել պատգամավոր ընտրվելու և Միլի Մեջլիսում այդ, այսպես կոչված, համայնքի ընտրյալ ներկայացուցիչը դառնալու «տոնական առիթով»։

Հայաստանի ԱԳՆ-ն՝ ի դեմս խոսնակի, իրեն բնորոշ խուսափողական ոճով «հերքեց» ադրբեջանցի օգտատիրոջ թվիթերյան էջում հրապարակված «բարի լուրը», որին կից ներկայացված էր հանդիպման փաստն «ամրագրող» մեծադիր նկարը. ասել է` «մենք չենք արձագանքում թվիթերյան անհայտ օգտատերերի կողմից գրված, այնուհետև հանված գրառումներին»։ Արդյոք, դա նշանակո՞ւմ է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը` չի ասել։

Փաշինյանն իր «կոտրած ձեռքով» ստեղծել է բոլոր նախադրյալները դրա համար. ամեն ինչ արել է` նսեմացնելու Արցախի սուբյեկտայնությունը և զրոյացնելու Արցախը, որպես գործոն` հակամարտության գլխավոր սուբյեկտ։ Մի կողմից` առաջ քաշելով Արցախը «բանակցային ձևաչափ» վերադարձնելու հարցը, հայտարարելով`«Արցախը Հայաստան է, և վե՛րջ», «Միացում» գոռալով, մյուս կողմից`«փոխլրացման կարգով» պարզելով «ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար» կրեատիվ կարգախոսը, հաղթաթուղթ է տվել «կիրթ» Ալիևի ձեռքը, չեղած բանը բերել առաջին պլան ու դրել պաշտոնական Ստեփանակերտի հետ նույն հարթության վրա։

Այնքա՜ն է խճճվել իր չկշռադատված իրարամերժ հայտարարությունների լաբիրինթում, խճճել առանց այն էլ «շշկռված» արտաքին գերատեսչության պատասխանատուներին, որ Ժնևի եռօրյա երկարուձիգ բանակցություններից հետո տարածած հայտարարության մեջ վախեցան ծպտուն հանել Արցախի օրինական իշխանություններին բանակցությունների լիիրավ մասնակից դարձնելու մասին` բավարարվելով «Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ» շրջանցիկ ձևակերպմամբ, անունն էլ դրեցին` ո՞վ ենք մենք, որ շեղվենք Մինսկի խմբի շրջանակներում ընդունված տերմիններից։

Պետք է կույր լինել` չտեսնելու համար, որ մեզ դեմ են տվել պատին և պահանջում են գնալ «առարկայական» զիջումների` դիմացը ոչինչ չառաջարկելով։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ վարչահրամայապետ Փաշինյանը, մեղմ ասած, թույլիկ բանակցող է, չունի կարգավորման տեսլական, ինքն էլ չգիտի` ինչ է ուզում կամ գիտի, բայց չի համարձակվում ասել։

Փորձենք այս ամենին «կողքից» նայել` նույն Ադրբեջանի, Մինսկի համանախագահների աչքերով։ Մարդը եկավ իշխանության, թե չէ` պատերազմ հայտարարեց նախորդ իշխանություններին։ Հայաստանի բոլոր ղեկավարներին` գլխավոր բանակցողներին (միակ երջանիկ բացառությունը «քանի Ղարաբաղը չենք տվել, լավ չես ապրելու» ֆիրմային թեզի հեղինակ Տեր-Պետրոսյանն է)...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր