Դեպի վեր

Ինքնիշխանությունից մինչև հասարակական ընկալումներ.«Կողբ»-ը և «Բուն»-ը սկսեցին դասախոսության նոր շարք

armenpress.am11/16/2019, 7:30

Ինքնիշխանությունից մինչև հասարակական ընկալումներ.«Կողբ»-ը և «Բուն»-ը սկսեցին դասախոսության նոր շարք

«Կողբ» կրթության, մշակութային և սպորտի զարգացման հիմնադրամը և «Բուն» հիմնադրամն իրենց համագործակցության շրջանակում մեկնարկեցին դասախոսությունների երկու նոր շարք: Դրանք կշոշափեն մարդու ինքնիշխանության, ազատության, հասարակության ընկալումների, ինֆորացիաի պարզաբանումների և այլ հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շարքերի մեկնարկը տրվեց Երևանում նոյեմբերի 16-ին: «Կողբ» և «Բուն» հիմնադրամների համագործակցության 2 տարվա առիթով սկսում ենք դասախոսությունների երկու նոր շարք: Առաջինը «Ինքնիշխանության անատոմիա» խորագրով 10 բանախոսությունների շարքն է, երկրորդը «Քաղաքագիտության ալգորիթմ» խորագրով դասախոսությունների շարքը: Նպատակն է, որ այն կարևոր խնդիրները, որոնք պետք է քննարկման առարկա դառնան հասարակությունում, քննարկվեն և մարդիկ ավելի ճիշտ ընկալեն շատ հասկացությունների և արժեքների իմաստը»,-ասաց «Կողբ» հիմնադրամի տնօրեն Արթուր Աբովյանն ու հավելեց` դասախոսություններն ուղղված են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, ով մտածում է Հայաստանի բարօրության, ինքնիշխանության մասին: Դասախոսությունների մեկնարկը տրվեց թիրախային հիմնաքարային արժեքների քննարկումից` ինքնիշխանություն, ազատություն, արդարություն և հասարակության, անհատի կողմից դրանց ընկալում: ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը համակարգում է «Ինքնիշխանության անատոմիա» թեմայով մեծ շարքը: «Մեզ հետաքրքրող հիմնական հարցը հետևայլն է, թե ինչ է տեղի ունենում մարդու հետ այս ժամանակներում, արդյոք ներկա զագացումները բերում են նրան, որ մարդը դառնա ավելի ազատ, ավելի ինքնուրույն: Քննարկվելու է, թե տնտեսական, քաղաքական, մշակութային համակարգերը որքանով են նպաստում մարդու ազատությանը: Փորձելու ենք հասկանալ, թե արդյոք բոլոր առումներով մարդը դառնում է ինքնիշխան, թե ոչ»,-ասաց նա: Շարքի բանախոսներն են լինելու հայտնի փիլիսոփաներ, տնտեսագետներ, քաղաքագետներ ու մշակութաբաններ: Նախատեսված է 10 դասախոսություն` ամսական 2 անգամ պարբերականությամբ: Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը, ով համակարգում է «Քաղաքագիտության ալգորիթմ» թեմայով դասախոսությունների շարքը, նշեց` շարքը լայն ընգրկում ունի` մարդ, հասարակություն, պետություն, միջազգային հարաբերություններ: Նա այս շարքը բնորոշեց որպես պարզաբանման շարք: «Ներկայում շատ ինֆորմացիա կա, ինտերնետի հասանելիության դարում ասել, թե մարդիկ կրթվելու, ինֆորցիա ստանալու խնդիր ունեն, սխալ կլինի: Մարդկությունը լուծել է այդ խնդիրը: Ինֆորմացիայի հեղեղ կա, և հիմա ավելի մեծ աստիճանի խնդիր է դառնում այդ ամենը հասկա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր