Դեպի վեր

Հայկական արտադրության առաջին «Գրաբուսը»  կտրամադրվի  Շիրակի մարզային գրադարանին

armenpress.am04/20/2018, 12:00

Հայկական արտադրության առաջին «Գրաբուսը»  կտրամադրվի  Շիրակի մարզային գրադարանին

ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանում Չինաստանի դեսպանության դրամաշնորհով շարժական գրադարանային կենտրոն՝ «Գրաբուս» («Բիբլիոբուս») ձեռք կբերի (Չինաստանի դեսպանությունը կտրամադրի 60 հազար դոլար, իսկ «Ա.Ա Թրաքս» ընկերությունը` 30 հազար դոլար): «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 20-ին Հայաստանի Ազգային գրադարանում այդ մասին համաձայնագիր է ստորագրվել:

«Հայաստանում Չինաստանի դեսպանությունը՝ ի դեմս մեր հրաշալի բարեկամ դեսպան Թյան Էռլունի, արդեն երրորդ անգամ է օժանդակում ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնություններին: Նրանց աջակցությամբ պետական մի շարք թանգարաններում մենք ներդրեցինք «Աուդիովիզուալ գիդ» հավելվածը, կարողացանք ձեռք բերել շարժական կինոթատրոններ և ավելի քան 200 կինոցուցադրություն իրականացնել Հանրապետության ամբողջ տարածքում: Այս ծրագիրը ևս շարունակական բնույթ է կրում: Իմ երախտագիտությունն եմ հայտնում նաև հայկական արտադրության այս հրաշալի «Գրաբուսի» համար, որը կտրամադրվի Շիրակի մարզային գրադարանին և համապատասխան ժամանակացույցով կաշխատի մարզի բոլոր քաղաքներում ու համայնքներում»,- համաձայնագրի ստորագրմանը հաջորդած իր խոսքում նշել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը:

«Մշակութային կապերի զարգացման ու ամրապնդման գործում Հայաստանի մշակույթի նախարարությունը մեր լավագույն գործընկերն է: Մեզ հիացնում է նախարարության նախաձեռնողականությունը, օգտակար, անհրաժեշտ լուծումներ գտնելու հմտությունը: Այս ամենն, իհարկե, բխում է բոլորիս շահերից, և ուրախ ենք այդ նախաձեռնություններին բերելու մեր համեստ օժանդակությունը»,- արձագանքել է Հայաստանում Չինաստանի դեսպանը:

...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր