Դեպի վեր

Մեզ սպառնում են. Մորգենշտերնի համերգի կազմակերպիչները մեկնաբանում են կատարվածը

armtimes.com01/24/2022, 3:06

Մեզ սպառնում են. Մորգենշտերնի համերգի կազմակերպիչները մեկնաբանում են կատարվածը

Մարտի 11-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող արտասովոր ու էքսցենտրիկ ռեփեր Մորգենշտերնի (Ալիշեր Վալեև) համերգը չեղարկվել է: Տեղեկությունը պաշտոնապես «Հայկական ժամանակ»-ին հաստատեցին համերգի կազմակերպիչը «Prime Production» կազմակերպությունից՝ պարզաբանելով, որ համերգի չեղարկման հիմնական պատճառը դրա շուրջ ստեղծված քննադատություններն ու բողոքներն են եղել:

Հիշեցնենք՝ համերգի անցկացման մասին հայտարարվել էր բոլորովին վերջերս, սակայն այն համացանցում սուր քննադատությունների էր արժանացել, իսկ համերգի հայաստանյան կազմակերպիչների դեմ՝ ակցիա սկսվել:

«Prime Production կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Է. Հ.-ն, անվտանգության նկատառումներից ելնելով, անգամ չցանկացավ, որ իր ամբողջական անուն ազգանունը հրապարակվի, քանի որ այն, ինչ կատարվել է այս օրերին, ազդել է նաեւ իր վրա: «Prime Production»-ի անդամներն այս օրերին տարատեսակ սպառնալիքներ են ստացել, հայտնվել անախորժ իրադրություններում: «Համերգն արդեն երկու օր է՝ չեղարկված է, բայց մտնում են մեր էջ ու ինչ ասես, գրում են, անձնական տիրույթ են տեղափոխում»,- նշեց, Է. Հ.-ն՝ հավելելով, որ անգամ իր տան տեղն են փնտրել՝ հաշվեհարդար տեսնելու համար:

«Եթե պատրաստ չեն ընդունել իրենց երկրում մեկին, որն ընդամենը արտիստ է, իսկ նրանք, ովքեր ցանկանում էին լինել այդ արտիստի համերգին, լռում են, չեն պայքարում իրենց իրավունքների համար, մենք ոչինչ չենք կարող անել»,- ասաց կազմակերպության ներկայացուցիչը:

Հարցին՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ տոմսերի մեծ մասը վաճառված է եղել, Է. Հ.-ն բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ այդ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: «Պատվերները շատ-շատ էին, բայց դեռ չնչին տոկոսն էր վաճառվել: Ով հասցրեց, այս թեմայից իր դիվիդենտները քաղեց: Սա կարծես պատվերով ստեղծված բողոքի ակցիա լիներ: Հիմա էլ բողոքներ ենք ստանում համերգի չեղարկման համար»,- նշեց նա:

Ի դեպ, համերգի տոմսերի արժեքն սահմանված էր 6-35 հազար դրամի սահմաններում:

Անդրադառնալով այն տեղեկություններին, թե Մորգենշտերնի՝ Հայաստան գալուն մարդիկ դեմ արտահայտվեցին հատկապես այն պատճառով, որ երգիչը պատերազմի օրերին ծաղրել է Հայաստանն ու հայերին, մեր զրուցակիցն ասաց՝ դրանք խոսակցությունների մակարդակից այդպես էլ փաստարկված նյութի չեն վերածվել. որեւէ մեկը որեւէ ակտիվ հղում կամ ստույգ մեջբերում չի ներկայացրել, ըստ այդմ՝ արժանահավատ չէ:

«Prime Production»-ից դեռեւս Մորգենշտերնին չեն հայտնել լուրը: Կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ բացատրություն չեն գտում, չեն էլ պատկերացնում՝ ի՞նչ են ասելու: Կազմակերպության ներկայացուցիչը նկատեց՝ իրենք մի բացատրություն կգտնեն, կկարողանան ցույց տալ, որ մեղավորություն չունեն, սակայն մեր երկրի համար դրական չի լինի դա: «Նախ եւ առաջ սա դրսում հեղինակության մեծ խնդիր է. բողոքի հետևանքով արտիստին երկիր չեն թողել: Ի վերջո, խոսում ենք երաժշտության, մշակույթի մասին: Այլակարծությունը չընդունելը հավասարազոր է ռասիզմի»,- նկատեց Է. Հ.-ն:

Նա նաեւ նշեց, որ կազմակերպությունը մեծ վնաս է կրում կատարվածի հետեւանքով. «Բացի այդ, մեծ փրոդաքշն է, բազմաթիվ այլ արտիստների հետ ենք աշխատում, այս դեպքից հետո շատերը գուցե երկմտեն մեզ հետ համագործակցելու համար»:

Մեր զրուցակիցին զարմացրել է այն, թե ի՞նչն էր պատճառը, որ բոլորի խոսակցության ու երկրի քննարկման թոփ կարեւոր թեման Մորգենշտերնն էր դարձել. «Չեմ կարող ասել, թե ո՞վ օգտվեց սրանից: Ոչ ոք երբեք չքննարկեց՝ մեր կազմակերպությունը քանի-քանի բարեգործական համերգներ է արել՝ կիսադատարկ դահլիճներում: Ոչ ոք չասաց, որ Արա Գեւորգյանի համերգը բարեգործական էր, հիվանդ երեխաների համա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր