Դեպի վեր

Ի՞նչ է ենթադրում ՀՀ-ում ռազմական դրությունը․ ԱԺ-ն անհապաղ հատուկ նիստ է հրավիրում

armtimes.com09/27/2020, 12:00

Ի՞նչ է ենթադրում ՀՀ-ում ռազմական դրությունը․ ԱԺ-ն անհապաղ հատուկ նիստ է հրավիրում

Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու որոշման ուժի մեջ մտնելուց հետո իրավունքի ուժով անհապաղ հրավիրվել է Ազգային ժողովի հատուկ նիստ։ Այն տեղի կունենա ժամը 16:00-ին

ՀՀ Սահմանադրության 119-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում ժողովրդին եւ հայտարարում ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

Ինչպես ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է գրել իր ֆեյսբուքյան էջում, որոշվել է հայտարարել ընդհանուր զորահավաք․ «Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ»,- նշել է նա։

Ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշմամբ պետք է սահմանվեն ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները, անհրաժեշտության հիմնավորումը, այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է ռազմական դրությունը, ինչպես նաեւ՝ ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, կազմակերպությունների իրավունքների եւ ազատության ժամանակավոր սահմանափակումների, կիրառվող միջոցառումների, նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների ցանկը։

Անհապաղ հրավիրվող նիստի իրավազոր լինելու դեպքում Ազգային ժողովը կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով վերացնել ռազմական դրությունը կամ դրանով նախատեսված որեւէ միջոցառում։

Եթե ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման հրապարակումից հետո՝ չորս ժամվա ընթացքում, գրանցված պատգամավորների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա նիստը սկսվում է առանց իրավազորության ապահովման:

Նիստի ընթացքում հիմնական զեկուցմամբ եւ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ Կառավարութ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր