Դեպի վեր

Խորհրդարանական ուժերը Քոչարյանի կալանավորման մեջ քաղաքական ենթատեքստ չեն տեսնում

azatutyun.am06/26/2019, 4:36

Խորհրդարանական ուժերը Քոչարյանի կալանավորման մեջ քաղաքական ենթատեքստ չեն տեսնում

Խորհրդարանական ուժերը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման մեջ քաղաքական ենթատեքստեր չեն տեսնում:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը պետք է դիտարկել իրավական հարթության մեջ: Ընդհանուր առմամբ, ԲՀԿ պատգամավորները խուսափում էին Քոչարյանին առնչվող հարցերին կոնկրետ պատասխաններ տալ։ Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն, օրինակ, այդպես էլ չասաց՝ համաձա՞յն են Քոչրայանի դիտարկման հետ, որ «երկրում օրենք և օրինականություն չկա»:

«Ոչ թե միայն երկրորդ նախագահի, առաջին կամ երրորդ կամ ներկայիս վարաչպետի հետ կապված ով ինչ է ասել և ինչ է ենթադրել և ինչ ձևով է այդ ամենը մեկնաբանում չեմ պատրաստվել, չեմ պատրաստվում և չեմ էլ պատրաստվելու մեկնաբանություններով հանդես գալ իրենց ասածի հետ կապված», - նշեց Էնֆիաջյանը։

«Ազատության» հարցին՝ այսինքն չեք կիսում Ռոբերտ Քոչարյանի այդ մոտեցումը, պատասխանեց. «Կիսում ենք օրենքի գերակայության հանգամանքը»։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ում նույնպես Քոչարյանի գործը դիտարկում են իրավական հարթությունում, ավելին, ինչպես նշեց պատգամավոր Անի Սամսոնյանը, այդ գործն իրենց համար առաջնային նշանակություն չունի։

«Մենք քաղաքական հետապնդման տարրեր չենք տեսնում, և այս գործը մեզ համար զուտ իրավական գործընթաց է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Անի Սամսոնյանը։

Իշխանական «Իմ քայլ»-ում նույնպես, Քոչարյանի կալանավորման որոշման մեջ, քաղաքական հետապնդում չեն տեսնում: Խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանն ասաց, թե համաձայն չէ Քոչարյանի դիտարկման հետ, թե երկրում ոչ օրենք կա և ոչ էլ օրինականություն:

«Ես գտնում եմ, որ ոչ մի քաղաքական հետապնդում չկա, գործընթացը տեղի է ունենալու ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր