Դեպի վեր

Ահազանգ պետական մարմիններին. ապօրինի քայլեր են իրականացվում Խաչատրյանների բիզնեսների նկատմամբ

b24.am04/10/2020, 6:54

Ահազանգ պետական մարմիններին. ապօրինի քայլեր են իրականացվում Խաչատրյանների բիզնեսների նկատմամբ

Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Բազմիցս բարձրաձայնել ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում տարբեր պետական մարմինների կողմից մշտապես կոպիտ և բացահայտ կերպով խախտվել են Գագիկ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի իրավունքները, ովքեր արդեն շուրջ 7 ամիս է գտնվում են կալանքի տակ: Սակայն պարզվում է, որ այս անօրինականությունները չեն սահմանափկավում բացառապես Գագիկ և Կարեն Խաչատրյաններով: Ներկայումս էլ անհիմն քրեական հետապնդումներ են սկսվել Գագիկ Խաչատրյանի որդիներ՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների, ինչպես նաև հորեղբոր որդի՝ Արամ Խաչատրյանի նկատմամբ»:

Մասնավորապես, 2020 թվականի մարտի 27-ին քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված ակնհայտ անօրինական և անհիմն որոշումներով կալանքներ են դրվել վերը նշված բոլոր անձանց գույքերի վրա: Չնայած որ նույնիսկ տարրական իրավաբանական գիտելիքներ ունեցող անձը՝ ծանոթանալով վերագրվող արարքների ձևակերումներին, անմիջապես կփաստի, որ դրանք զուրկ են իրավական և փաստական հիմքից, սակայն այս պահին դեռևս չանդրադառնալով դրանց անհիմն լինելու հավաստող հիմնավորումներին, հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ վերը նշված բոլոր անձանց՝ հատկապես «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ, խորհրդի նախագահ և անդամներ Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանինների՝ անխտիր բոլոր գույքերի, բանկային հաշիվների և կազմակերպություններում ունեցած մասնաբաժինների վրա կալանք դնելով քրեական վարույթն իրականացնող մարմինը ոչ միայն կոպիտ կերպով խախտել է գույքի վրա կալանք դնելը կանոնակարգով քրեադատավարական նորմերը, ոչ միայն անօրինական ձևով սահմանափակել է նրանց՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, այլ նաև հսկայական բիզնես վնասներ է պատճառում, ինչն իր անխուսափելի բացասական ազդեցությունն է ունենալու «Գալաքսի» ընկերությունների խմբում ընդգրկված 15 ընկերությունների և նրանց շուրջ 3000 աշխատակիցների համար:

Գույքերի վրա կալանք դնելու մասին որոշումների անօրինականության մասով հարկ է նշել, որ իրականում բացակայում են այդ որոշումները կայացնելու համար օրենքով պարտադիր համարվող հիմքերն ու հիմնավորումները, սակայն դա էլ մի կողմ թողնելով, պետք է նշել, որ օրենքը հստակ սահմանում է, որ կալանքի տակ դրվող գույքի չափը չի կարող գերազանցել ենթադրյալ պատճառված վնասի չափը: Այսինքն, եթե մեղսագրվում է որոշակի գումարի չափով վնաս պատճառած արարք, ապա գույքի վրա կալանք կարող է դրվել բացառապես այդ կոնկրետ գումարի չափով և դրանից ոչ մի լումա ավել: Սույն դեպքում, անտեսելով այս օրենսդրական պահանջը, քրեական վարույթն իրականացնող մարմինը կալանք է դրել Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյաններին վերագրվող ենթադրյալ նյութական վնասը բազմապատիկ անգամ գերազանցող գույքի ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր