Դեպի վեր

Միությունը թագավորական դինաստիա չէ, որ հորից անցնի որդուն. Գեւորգ Գեւորգյան

hraparak.am07/27/2017, 4:35

Միությունը թագավորական դինաստիա չէ, որ հորից անցնի որդուն. Գեւորգ Գեւորգյան

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության առաջիկա համագումարը խոստանում է անցնել բուռն ու հետաքրքիր մթնոլորտում։ Միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի մահվանից հետո կինոգործիչները հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին, երբ նրանց պահանջով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆիլմերի ցանկից հանվեցին ԼԳԲՏ համայնքի մասին պատմող երկու ֆիլմերը։

Արդեն հայտնի է, որ կինեմատոգրաֆիստների նախագահի պաշտոնում իր թեկնածությունն է պատրաստվում առաջադրել ՀՀ մշակույթի նախկին նախարար, «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանը։
Մեր տեղեկություններով՝ եւս մի քանի հոգի են պատրաստվում առաջադրել իրենց թեկնածությունը։ Եվ մինչ միության անդամներից շատերը սպասում են առաջիկա համագումարին, մամուլում հրապարակվել են տեղեկություններ, որ կինեմատոգրաֆիստների ղեկավարությունը հակված է սեպտեմբերին գումարել վարչության փակ նիստ եւ Ռուբեն Գեւորգյանցի որդուն՝ Վահե Գեւորգյանցին նշանակել միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ հետաձգելով միության համագումարը մեկ տարի ժամկետով։ Գեւորգ Գեւորգյանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ։

-Պարոն Գեւորգյան, առաջադրելով Ձեր թեկնածությունը կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում, տեսնո՞ւմ եք շանսեր, որ կընտրվեք միության նախագահ։

-Ես չգիտեմ՝ այդ հարցը ճի՞շտ է, թե՞ ոչ, որովհետեւ շատ մարդիկ են իրենց թեկնածությունը դնում եւ իրենց շանսերը տեսնում են։

-Մամուլում կան տեղեկություններ, որ Ռուբեն Գեւորգյանցի որդուն՝ Վահե Գեւորգյանցին են նշանակելու միության նախագահի պաշտոնակատար։ Կա մտավախություն, որ այդկերպ միությունն ուզում են ժառանգաբար փոխանցել հորից որդուն։

-Ընտրվելու համար համագումարն է որոշում, կան արդեն 6-7 թեկնածուներ, եւ ով կհաղթի՝ նա էլ կաշխատի։ Ամեն մեկը ներկայացնում է իր ծրագիրը, թե ինչ կարող է անել, ինչպես է պատրաստվում անել, այնքան բան կա անելու․․․ Ռուբեն Գեւորգյանցի տղան էլ կներկայացնի իր ծրագիրը։ Իսկ միությունը թագավորական դինաստիա չէ, որ ժառանգաբար անցնի հորից որդուն։ Դա պետք է համագումարը որոշի։ Եթե այնտեղ կորոշեն, որ ժառանգության սկզբունքով է անցնում, ապա թող անցնի։

-Տարիներ շարունակ խոսվում, գրվում է այն մասին, որ ստեղծագործական միությունները, այդ թվում նաեւ՝ կինեմատոգրաֆիստների միությունը, ԽՍՀՄ-ից են ժառանգություն մնացել անկախ Հայաստանին, նրանք այսօր չեն լուծում ստեղծագործողների խնդիրները։ եւ կենսունակ չեն։ Ըստ Ձեզ՝ այսօր այդ միությունը ինչո՞վ կարող է օգնել կինոգործիչներին։

-Կինեմատոգրաֆիստների միությունն այսօր միակ ստեղծագործական կառույցն է կինոյի աշխարհում, որտե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր