Դեպի վեր

Կառավարության որոշմամբ՝ ՀԿ-ները ԼՂ ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնեն

azatutyun.am08/23/2019, 9:12

Կառավարության որոշմամբ՝ ՀԿ-ները ԼՂ ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնեն

Հայաստանի կառավարությունն առաջին անգամ ֆինանսավորելու է հայաստանյան հասարակական կազմակերպություններին Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

Գործադիրի այսօրվա նիստում հատկացվեց 33 միլիոն 680 հազար դրամ: Այն տրվելու է «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Թրանսփարենսի ինթերնեշնըլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպություններին:

«Սա ըստ էության շատ կարևոր որոշում եմ համարում: Եվ ինչպես հայտարարել եմ, Հայաստանի կառավարությունը և անձամբ ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հավելյալ երաշխիքների ստեղծմանը աջակցի, որպեսզի երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը: Եվ սա այդ միջոցառումների ցանկի մեջ մտնող գործողություն է, որը ինչ-որ տեղ նաև աննախադեպ է՝ եթե ես չեմ սխալվում», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը մանրամասնեց, որ նպատակահարմար են համարել Արցախում դիտորդական առաքելություն իրականացնողներին աջակցության ցուցաբերել՝ հիմք ընդունելով Հայաստանի կառավարության որդեգրած ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու սկզբունքը:

«16 միլիոն 200 հազար դրամը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական հասարակական կազմակերպությանը, 17 միլիոն 480 հազար դրամը՝ Թրանսփարենսի ինթերնեշնըլ հակակոռուպցիոն կենտրոնին», - նշեց Սողոմոնյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ստեփանակարտի գրասենյակի տնօրեն Վահրամ Թոքմաջյանի խոսքով, գործադիրի աջակցությունը կարևոր է Արցախում քաղաքացիական հասարակության կայացման տեսակետից: Նա նշեց, որ դիտորդական առաքելությունը միակ գործընթացը չէ, որ իրականացնելու են․ - «Այո, աննախադեպ է ծավալների առումով, դիտորդների այն ներառվածությունը, որը ունենք այս պահին թե՛ մենք, թե՛ Թրանսփարենսին, երբեք չի եղել նման առաքելություն, նման ծավալով մասնակցայնություն Արցախի ընտրական գործընթացներին: Ես կարծում եմ, որ սա շատ լավ է առաջին հերթին հենց Արցախի համար: Շուրջ 40 տեղամասում դիտորդներ ունենալու ենք մենք, 40 տեղամասում, կարծում եմ՝ գործընկեր կազմակերպ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր