Դեպի վեր

Ծավալի էական տատանումներ չկան. որքան պտուղ-բանջարեղեն է արտահանվել Հայաստանից

armenpress.am06/30/2020, 10:30

Ծավալի էական տատանումներ չկան. որքան պտուղ-բանջարեղեն է արտահանվել Հայաստանից

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալների էական տատանումներ հիմնականում չեն նկատվում, արտահանումն իրականացվում է բնականոն հունով, հունիսի 30-ի դրությամբ արդեն արտահանվել է 7200 տոննա ծիրան: «Արմենպրես»-ի հետ զրույցում վերջին թարմ տվյալները հաղորդեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

«Հունիսի 30-ի դրությամբ արդեն արտահանվել է 7200 տոննա ծիրան, 5489 տոննա խնձոր, 2864 տոննա կեռաս, 733 տոննա ելակ, ազնվամորի, որը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ բավականին աճել է, նախորդ տարվա հունիսի 30-ի դրությամբ արտահանվել էր 470 տոննա ելակ, ազնվամորի: Արտահանվել է նաև նուռ, սերկևիլ՝ 207 տոննա, թուզ՝ 111 տոննա: Հայաստանից արտահանվել է արդեն 20 հազար 235 տոննա լոլիկ, 4512 տոննա վարունգ, 1846 տոննա ծաղկակաղամբ, բրոկոլի»,-հայտնեց Օհանյանը:

Խոսնակի հավաստիացմամբ՝ կան մշակաբույսեր, որոնք ավելի մեծ արտահանում ունեն, կան մշակաբույսեր, որոնք ավելի փոքր քանակությամբ են արտահանվում: «Թեև ծավալները որոշակիրորեն իջել են, սակայն չենք կարող ասել, թե մեծ անկում կա: Նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ հիմնականում էական տատանումներ չկան»,-նշեց նա:

Արտահանման հիմնական շուկան ԵԱՏՄ-ն է, առյուծի բաժինը Ռուսաստանինն է: Որոշ մշակաբույսերի մասով Վրաստանը թե տրանզիտային երկիր է, և թե արտահանման ուղղություն:

Անդրադառնալով կորոնավիրուսի առաջացրած դժվարություններին՝ խոսնակը հիշեցրեց, որ Իրանի հետ սահմանին կորոնավիրուսի առաջին օրերին կային հստակ սահմանափակումներ, կար ցանկ, որով սահմանվո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD483489
EUR544555
RUR6.726.96
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր