Դեպի վեր

Արայիկ Հարությունյան. «Նախարարին կից հասարակական խորհուրդը պետք է իրական դերակատարություն ունենա»

hetq.am07/17/2018, 11:00

Արայիկ Հարությունյան. «Նախարարին կից հասարակական խորհուրդը պետք է իրական դերակատարություն ունենա»


Կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Արայիկ Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ-ն: Նախարարը նախ շնորհավորել է խորհրդի նոր անդամներին, որոնք ընդգրկվել էին աշխատակարգով սահմանված ժամկետներում իրականացված ռոտացիայի արդյունքում:

«Վերջին շրջանում կրթության ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, և բոլոր այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են հասարակական խորհրդի աշխատանքներով, կարող են դրա նիստերին մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով և հանդես գալ համապատասխան առաջարկներով: Նախարարությունը կարևորում է հասարակական խորհրդի գործունեությունը. անհրաժեշտ է, որ այն հանդես գա քննադատությամբ, եթե դրա անհրաժեշտությունը կա, և առաջարկներով, որպեսզի դրանց միջոցով մենք շտկումներ մտցնենք մեր աշխատանքի մեջ և համապատասխան փոփոխություններ անենք», - նշել է նախարարը՝ անդրադառնալով օրակարգի բուն հարցին՝ կրթության ոլորտի հիմնախնդիրներին և զարգացման միտումներին:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ խիստ արդիական են հրատապ խնդիրների լուծումը և կրթության զարգացման հիմնական ուղենիշների ամրագրումը կրթության բոլոր օղակներում՝ նախադպրոցական կրթությունից մինչև հետբուհական: «Մեր միջազգային գործընկերների հետ ներկայումս ակտիվ աշխատանք ենք տանում՝ նախակրթարանների ծրագրի հետ կապված, և առաջիկայում հատկապես հեռավոր համայնքներում դրանց թվի զգալի աճ կունենանք: Պետությունը պատրաստ է ֆինանսական ռեսուրսներ հատկացնել այս ծրագրին: Հանրակրթության ոլորտի հիմնական խնդիրն այն է, որ դպրոցներն առավելապես քաղաքականացված են եղել, և կառավարման խորհուրդները չեն ծառայել իրենց բուն նպատակին՝ եղել են բացառապես տնօրեն ընտրելու և իշխանությունը վերարտադրելու գործիք, մինչդեռ դրանք ավելի մեծ լիազորություններ ունեն: Ներկայումս մշակվում է դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգ, որի նախագիծն առաջիկայում կդրվի հանրային քննարկման: Այս առումով ակնկալում ենք հասարակական խորհդի ակտիվ ներգրավվածությունը», - նշել է նախարարը և հավելել, որ հասարակության շրջանում մեծ է դժգոհությունը՝ պայմանավորված 12-ամյա կրթության հետ:

«Խնդիրը նրանում է, որ ավագ դպրոցը չի ծառայում իր հիմնական նպատակին, հետևաբար անհրաժեշտություն կա՝ դրան նոր և իրական բովանդակություն փոխանցել: Բացի այդ, հանրակրթության ոլորտում մեր հիմնական կարգախոսը լինելու է՝ կրթության հասանելիություն բոլորի համար», - նշել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ առաջիկայում շրջանառության մեջ կդրվի նաև «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը՝ կոչ անելով հասարակական խորհրդի անդամներին՝ հանդես գալ համապատասխան առաջարկներով: Նրա խոսքով՝ ներկայումս քննարկվում է բուհերի ներքին ցանց ստեղծելու գաղափարը, որը թույլ կտա ապահովել կրեդիտների և ուսանողների շարժունություն, բուհական համայնքի զարգացում և մրցակցության աճ: «Մենք պետք է նաև գիտությունը վերադարձնենք բուհեր. այդ հարցով որոշ առաջարկներ կան, մասնավորապես, բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքները միավորելու համատեքստում, սակայն այն կհայտնվի՞ մեր օրակարգում, թե՞ ոչ, ցույց կտան առաջիկա քննարկումները»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ կառավարությունը միտված է կրթության ոլորտին հատկացնել ֆինանսական ռեսուրսներ, սակայն դրանք լավագույնս օգտագործելու համար պետք է ուղղվեն կոնկրետ ծրագրերի ուղղությամբ:

Խորհրդի բոլոր անդամները հանդես են եկել ելույթներով, որոնցում հնչեցրել են իրենց տեսլականը և դրանից բխող առաջարկն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր