Դեպի վեր

ՊԵԿ-ում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում

armenpress.am06/17/2021, 1:06

ՊԵԿ-ում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում հունիսի 16-ին Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Միավորված ազգերի կազմակերպության, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության միջև: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչները:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ փոխըմբռնման հուշագրով Հայաստանի Հանրապետությունը միանում է 2004թ. Համաշխարհային մաքսային կազմակերպության և Միավորված ազգերի կազմակերպության Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համատեղ ջանքերով մեկնարկած Բեռնարկղերի վերահսկողության ծրագրին. «Փոխըմբռնման հուշագրով իրավապահ մարմինների համագործակցության նոր մակարդակի հիմք է դրվում: Ծրագրին միացած պետության ներկայացուցիչների միջոցով կփոխանակվեն օպերատիվ այն տեղեկությունները, որոնք կբարձրացնեն վերահսկողության մակարդակը թմրամիջոցների շրջանառության և հանցագործության դեմ պայքարի գործում»:

ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Աշիտա Միթալը բարձր է գնահատել ՀՀ կառավարության քայլերը, նշելով, որ հուշագրի ստորագրմամբ Հայաստանը դառնում է ծրագրի մաս կազմող՝ 70 անդամ գործընկերների ընտանիքի մի մասը: Այն հնարավորություն կտա ընդլայնելու հուշագիրը ստորագրած իրավապահ մարմինների գործիքակազմը՝ բեռնարկղերի վերահսկողության իրականացման համատեքստում:

Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի երեք իրավապահ մարմինների ներկայացուցիչներից ստեղծել հուշագրով նախատեսված համատեղ վերահսկման ստորաբաժանում՝ ծրագրի իրականացման գործընթացներն ապահովելու նպատակով: Ծրագիրը նախատեսու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր