Դեպի վեր

Հայաստանի և Սփյուռքի միջև չկա սահման, մենք մի ամբողջություն ենք. Նիկոլ Փաշինյան

armenpress.am11/13/2019, 5:36

Հայաստանի և Սփյուռքի միջև չկա սահման, մենք մի ամբողջություն ենք. Նիկոլ Փաշինյան

Ի պատիվ աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի` տրվել է ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրանց թվում են եղել` Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ պատգամավորներ, հասարակական, մշակութային գործիչներ, գործարարներ:

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Ֆրանսիա կատարած աշխատանքային այցին, նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած քննարկումներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ղարաբաղյան հակամարտությանը: Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Արդեն ավանդույթ է դարձել, որ օտարերկրյա այցերը պարտադիր ուղեկցվում են համայնքի ներկայացուցչների հետ հանդիպումներով, ավելի նեղ, ընդլայնված կազմերով: Սա կարևոր արձանագրում է և արտահայտում է այն նոր քաղաքականությունը, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վարում է Հայաստան-Սփյուռք հարաբերություների տիրույթում, դրա իմաստը` համահայկականության հաստատումը որպես առաջնահերթություն արձանագրելն է:

Եվ ուզում եմ արձանագրել, որ այդ նոր քաղաքականության իմաստը ճիշտ նույն կերպ ընկալված է նաև միջազգային գործընկերների կողմից, երեկ և այսօր զրույց եմ ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ և այդ երկու հանդիպումների ընթացքում էլ Ֆրանսիայի նախագահը հատուկ անդրադարձ է ունեցել ֆրանսիայի հայ համայնքին: Եվ սա ինձ առանձնապես ուրախացնում է այն փաստով, որ օրինակ Ֆրանսիայի նախագահը Հայաստանի կառավարությանը, Հայաստանը և Սփյուռքը դիտարկում է որպես մեկ ամբողջություն: Եվ մեր շփումներում իմ բարեկամը` էմանուելը, անընդհատ ուզում է ընդգծել, թե ինչքան կարևոր, ազդեցիկ է Ֆրանսիայի հայ համանքը և ինչպիսի մեծ դերակատարում ունի Ֆրանսիայի հանրային կյանքում, բոլոր ոլորտներում: Եվ ինձ համար մեծ պատիվ է, երբ նա անուններով, ազգանուններով հիշում է մի շարք մարդկանց, ովքեր այսօրվա երեկոյին ներկա են:

Այս ֆոնին մնացած հարցերը կարծես ինքնաբերաբար են լուծվում, Ֆրանսիայի հայության մասին խոսակցությունից հետո արդեն ակնհայտ է, եթե իրենք հարց ունեն մեզ հետ` այն պետք է անպայման լուծենք և եթե մենք ունենք հարց իրենց հետ` այդ հարցը անպայման պետք է լուծվի: Եվ ուզում եմ անկեղծ ասել, որ երեկ և այսօր մեր զրույցների ընթացքում պայմանավորվեցինք, որ մեր օրակարգի բոլոր հարցերը արագ լուծում կստանան: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ հնարավորության համար, որովհետև ձեր ներկայությունը, հեղինակությունը, հանգամանքն է, որ բոլոր հարցերին լուծումներ է տալիս և ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ մեր և Ֆրանսիայի համար այդպիսի ուժեղ թիկունք եք ստեղծել: Մենք պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը պետք է լուծենք, որովհետև դրանք շատ կարևոր են բոլորիս համար:

Իրականում համահայակականության գաղափարը շատ կարևոր է մեզ համար, որի հիմնական գաղափարը հետևյալն է. չկա սահման Հայաստանի և Սփյուռքի միջև, մենք մի ամբողջություն ենք և երբ հանդես ենք գալիս այդպես` բոլոր հարցերն այլ պատկեր են ստանում և բոլոր հարցերը դառնում են լուծելի:

Մեր կառավարության նպատակն այսպիսի իրավիճակ ստեղծելն է. Հայաստանի Հանրապետությունն ամբողջ հայության ներկայացուցիչն է և սա այն վճռական գործոնն է, որ պետք է թույլ տա իրական փոփոխություններ մտցնել մեր երկրի, ժողովրդի պատմական ճակատագրի մեջ, այդ ճակատագիրը հանել այն արատավոր ցիկլից, երբ մեր բախտը բերում է և աշխարհաքաղաքական հանգամանքները նպաստվոր են` ունենում ենք պետականություն, իսկ երբ այն փոխվում է` մենք կորցնում ենք այդ ամենը: Մեր խնդիրն է` դուրս գալ այդ ցիկլից և կարող եմ վստահ ասել, որ այսօր մենք քայլ առ քայլ դուրս ենք գալիս այդ ցիկլից:

Եվ հիմա պետք է տեղյակ պահեմ ձեզ. այս մեկուկես տարվա գործունեությունից հետո կարող եմ ասել, արձանագրել, որ մենք արդեն շոշափելի հաջողություններ ունենք նաև արտաքին քաղաքականության ոլորտում: Լեռնային Ղարաբաղի հարցում ձևավորվում է բոլորովին նոր ասելիք և բովանդակություն, որն ուղիղ կապ ունի Լեռնային Ղարաբաղի հարցի իրական ասելիքի և բովանդակության հետ: Իմ համար վարչապետի կարգավիճակում ամենամեծ զարմանքն այն է, որ միջազգային հանրությունն, այնուամենայնիվ, կորցրել է Լեռնային Ղարաբաղի հարցի բովանդակության մասին պատկերացումը և դա համատարած ներկայացվում է որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Եվ կարող եմ ասել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք աշխատում էինք ԼՂ հարցի իրական բովանադակությունը, այն, որ մենք մեր ներսում կրում ենք, դնել որպես արձանագրում միջազգային հանրության սեղանին: Մինչև բոլորովին վերջերս տպավորություն էր, որ այդ խոսակցության մեջ միայնակ ենք, բայց հիմա կարող եմ արձանագրել, որ մեր ասելիքը ընկալվում, հասկացվում է միջազգային հանրության կողմից, և ես սա համարում եմ հաջողություն:

Այսօր կարող եմ արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն, ի վերջո, ավելի խորությամբ են ընկալում և ընդունում մեր դիրքորոշումները. նրանց համար կարծես մեր դիրքորոշումներն ավելի հասկանալի են, և այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի ու Արցախի պատկերացումները ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են հարյուր տոկոսով: Այսպիսի իրավիճակ չի եղել երբեք, մենք չենք ունեցել մի իրավիճակ, երբ Հայաստանի ու Արցախի պատկերացումները մինչև վերջին նյուանսը նույնական լինի, կամ առնվազն այնքան նույնական չեն եղել, որքան այսօր:

Սա նշանակում է, որ մենք մոտենում ենք հաջորդ կարևոր արդյունքին, որ հայ ժողովրդի շրջանում հայկական իրականության մեջ չկա բանավեճ ղարաբաղյան հարցի վերաբերյալ և մենք շուտով կհասնենք այն վիճակ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր