Դեպի վեր

Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ մեր սկզբունքային դիրքորոշումները միշտ առաջ ենք տանելու. ԱԳՆ մամուլի խոսնակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com05/21/2019, 1:24

Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ մեր սկզբունքային դիրքորոշումները միշտ առաջ ենք տանելու. ԱԳՆ մամուլի խոսնակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը լրագրողների հետ.

Բարև ձեզ հարգելի գործընկերներ,

Նախ ցանկանում եմ ներողություն խնդրել, որ մեր դադարը նախկին ճեպազրույցից պարզապես շատ երկար տևեց, փորձենք առաջիկայում խուսափել նման զարգացումներից: Փորձեմ անդրադառնալ տեղի ունեցած հիմնական իրադարձություններին, այնուհետև կներկայացնեմ նախարարի օրակարգը և կպատասխանեմ ձեր հարցերին։

Ինչպես գիտեք, մայիսի 12-ին լրացել է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի 25-ամյակը և հուսով եմ այս առումով տեսել եք ԱԳ նախարարի հոդվածը, որում վերջինս նշել էր, որ հրադադարի հաստատման շուրջ համաձայնագրի կնքումը ցույց տվեց, որ կառուցողական բանակցային գործընթացում բոլոր կողմերի ներգրավումը հնարավորություն է տալիս հասնել շոշափելի արդյունքների:

Տեղի ունեցած միջոցառումների մասով՝ ասեմ, որ մայի­սի 7-ին Եր­ևա­նում կա­յա­ցավ Հայ-ա­մե­րի­կյան ռազ­մա­վա­րա­կան ե­րկ­խո­սու­թյան անդրանիկ նիս­տը: Նոր օրակարգով այս ե­րկ­խո­սու­թյու­նը եկել էր փո­խա­րի­նելու հայ-ա­մե­րի­կյան միջ­կա­ռա­վա­րա­կան նա­խորդ ձևա­չա­փը՝ Տն­տե­սա­կան հար­ցե­րով հայ-ա­մե­րիկ­յան հանձ­նա­ժո­ղո­վը (US-Armenia Task Force): Հան­դիպ­ման ար­դյուն­քում ստո­րագր­վե­ցին համապատասխան հա­մա­ձայ­նագ­րեր, ո­րոն­ց մասին, վստահ եմ, տեղյակ եք։

Մայիսի 2-ին Երևանում կայացավ հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը նույնպես ավարտվել է համապատասխան փաստաթղթերի և համաձայնագրերի ստորագրմամբ։

Մայիսի 3-ին Երևանում տեղի է ունեցել հայ-վրացական խորհրդակցությունը, և արդեն կա որոշում հունիսի 27-ից 28-ը Երևանում անցկացնելու հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը և հունիսի 28-ին Դիլիջանում անցկացնելու հայ-վրացական գործարարների համաժողովը։

Մայիսի 8-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությունը, և հունիսի 4-ին տեղի է ունենալու ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան այցը Նիկոսիա՝ մասնակցելու նույն ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը։

ԱԳ նախարարն օրեր առաջ Բրյուսելում մասնակցել է ԱլԳ 10-ամյակին նվիրված միջոցառումներին և բարձր մակարդակով համաժողովին, ինչպես նաև Հելսինկիում մասնակցել է ԵԽ ԱԳ նախարարների կոմիտեի նիստին, որը նաև նվիրված էր ԵԽ 70-ամյակին:

ԵԽ նախարարական կոմիտեի նիստում ունեցած իր ելույթում ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները հինգ դրույթների շուրջ, որում ընդգծել է, որ հակամարտության գոտիներում հիվանդանոցների, դպրոցների կառուցումը և անգամ երեխաներ ունենալը «միջազգային հանրային իրավունքի խախտում» չէ։ Մարդու իրավունքները, մարդու արժանապատվությունը և դրանց պաշտպանությունը չեն կարող ընտրովի կիրառություն ունենալ: «Գորշ գոտիներ»-ն անընդունելի երևույթ են, և դրանք չպետք է որևէ դրսևորում ունենան։ Նախարարը նաև ընդգծել է մեր ազգային և եվրոպական հաստատությունների մարդու իրավունքների ոլորտում հետևողական ամրապնդումը և հատուկ ընդգծել է, որ ԵԽ բոլոր կանոնադրական մարմինները պետք է ամրապնդվեն ԵԽԽՎ-ն պետք է ձերբազատվի վերջնականապես կոռուպցիայից։

Ժամեր անց ԱԳ նախարարը մեկնելու է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որտեղ քննարկվելու են ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի օրակարգում ներառված հարցեր, այդ թվում՝ այն հարցերը, որոնք առնչվում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակմանը և գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են իրավական այդ բացի լրացմանը։

Եվս մեկ հայտարարություն՝ մայիսի 25-ին և 26-ին տեղի է ունենալու Չինաստանի ԱԳ նախարար Վան Ինի այցը Հայաստան: Այցի շրջանակներում նախատեսված են երկու միջազգային պայմանագրի և միջազգային պայմանագիր չհանդիսացող մեկ փաստաթղթի ստորագրություն։ Այցի մասին մանրամասները կտեղեկացնենք հավելյալ։

Մայիսի վերջին տարածաշրջանային այց են կատարելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Դրա մասին էլ հավելյալ կտեղեկացնենք։ Բայց այս առնչությամբ մեկ, փոքր հարցի եմ ցանկանում նորից անդրադառնալ։ Թեև ԱԳՆ մեկնաբանությունը եղել է, բայց այս առումով քննարկումները դեռևս շարունակվում են։ Ինչպես գիտեք, համանախագահների կողմից առաջարկ է եղել կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում։ Եվ երբ նախարարը Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է առաջիկա հանդիպմանը, նա նկատի ուներ հենց այս հանդիպումը։ Պարզապես ցանկանում եմ նորից անդրադառնալ, որովհետև վերլուծություններն ու քննարկումները թյուրիմացությամբ ընդունված տեղեկատվության հիման վրա դեռևս շարունակվում են։

Եվս մեկ հայտարարություն․ օրը դեռևս հստակ չեմ կարող ասել, բայց հունիսին Բրյուսելում կայանալու է նաև Հայաստան-ԵՄ գործընկերության երկրորդ նիստը, որը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։

Պարա Թիվի. Առաջին հարցս հետևյալն է, արդյոք Հայաստանը համաձայն է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին, որն առաջարկել էր Ադրբեջանը: Երկրորդ հարցս վերաբերում է Ադրբեջան-ԵՄ համաձայնագրին: Երեկ արտգործնախարարության մամլո խոսնակ Աբդուլաևան անդրադարձել էր և նշել էր, որ փաստաթուղթը գրեթե 90%-ով պատրաստ է և նաև անդրադարձել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցին, որը որ այսպես է ընդգրկված՝ հղում են անում, որ Արևելյան Գործընկերության նախորդ փաստաթղթերի հղումներն են ընդգրկված այդ փաստաթղթում, որտեղ ԵՄ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս առումով Հայաստանն ինչպիսի քայլեր են ձեռնարկում որպիսի այսպես ասած չընդունվի այս փաստաթուղթը, նաև նախորդ Արևելյան Գործընկերության 10-ամյակին նվիրված այդ փաստաթուղթն էլ Ադրբեջանը չստորագրեց: Այստեղ Հայաստանը որևէ դեր ուներ, թե՝ ոչ: Շնորհակալություն:

Աննա Նաղդալյան․ Հերթով անդրադառնամ. «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի առնչությամբ, գիտեք այս սկզբունքի առնչությամբ Արցախի իշխանություններն արդեն իսկ մեկնաբանությամբ հանդես են եկել: Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, հայտնեմ, որ Հայաստանը մշտապես հավատարիմ է իրական մարդասիրական գործողություններին, սակայն այդ մարդասիրական գործողությունները չպետք է հանդուրժեն անպատժելիությունը, հատկապես ծանր հանցագործությունների պարագայում: Եվ հատկապես այն պարագայում, երբ մենք ականատես ենք լինում մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին: Անչափահասի միտումնավոր սպանությունը ծանր հանցագործություն է ցանկացած հասարակությունում: Ուստի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը չպետք է հանդիսանա այն ելքը, որն արդարացնում է անպատժելիությունը և մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի և մարդասիրական իրավունքի խախտումները:

Ատելության հողի վրա հանցագործությունների անպատժելիությունն արդեն իսկ հանգեցնում է նոր հանցագործությունների և միջազգային իրավունքի խախտումների: Եվ ատելության հողի վրա հանցագործությունների հերոսացումը և դրանց կատարողներին պաշտամունքի առարկա դարձնելն արդեն իսկ ծանր երևույթ է: Մենք ականատես ենք եղել դրան, երբ մարդասպանության մեջ դատապարտվածն արտահանձնումից հետո հերոսացվել է և վերածվել պաշտամունքի առարկայի միայն նրա համար, որ նա հայ էր սպանել: Ուստի մեր հիմնական նպատակն է, որպեսզի կանխարգելենք նման զարգացումները տարածաշրջանում, քանի որ դրանք պետք չեն ո՛չ տարածաշրջանին, ո՛չ տարածաշրջանի ժողովուրդներին:

Երկրորդ հարցի առնչությամբ, որը վերաբերում էր Ադրբեջան-Եվրամիություն համաձայնագրին, գիտեք, այս գործընթացում Հայաստանը որևէ ներգրավվածություն չունի, որովհետև մենք հանդիսանում ենք երրորդ կողմը, իսկ Ադրբեջան-Եվրամիություն համաձայնագիրը կարգավորում է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև երկկողմ հարաբերությունները: Դրանք բոլորը երկկողմ հարթակում են: Բայց նաև մեր դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ հայտնի է մեր միջազգային գործընկերներին և որոշ դեպքերում նաև մեր և մեր միջազգային գործընկերների դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ամրագրված է համապատասխան փաստաթղթերում: ԵՄ պարագայում խոսքը գնում է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում և նաև մեր համաձայնագրում, որը ՀԸԳՀ-ն է՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում: Եվ այս առնչությամբ մենք ուղղակի ակնկալում ենք մեր գործընկերների սկզբունքային մոտեցումը այս հարցում:

Իսկ ինչ վերաբերում է, կարծեմ, ԱլԳ 10 ամյակին․ Բրյուսելում տեղի ունեցավ Արևելյան Գործընկերության 10-ամյակին նվիրված հոբելյանական արարողությունները, և իրապես, Հայաստանի մասնակցությունը բարձր մակարդակով և ներգրավվածությունն այնտեղ տեղի ունեցած բոլոր միջոցառումներին և քննարկումներին ի ցույց դրեց մեր մոտեցումը այս հոբելյանի կապակցությամբ: Նշենք, որ Արևելյան գործընկերությունը լրացուցիչ հարթակ է՝ ամրապնդելու ինչպես Եվրոպական Միության հետ համագործակցությունը, այնպես նաև ամրապնդելու տարածաշրջանային համագործակցությունը, և այն ինչ, որ Բարձր հանձնակատար Մոգերինին նշեց ԱլԳ 10-ամյակի կապակցությամբ, արտահայտում էր այս առնչությամբ ոչ միայն ԵՄ դիրքորոշումը, այլ նաև Հայաստանի դիրքորոշումները: Այս առումով համալիր միջոցառում էր տեղի ունեցել, որն ամփոփվել էր համապատասխան հայտարարության մեջ: Հայտարարությունը, որն ընդունվել էր, արտահայտում է ոչ միայն ԵՄ դիրքորոշումը, այլ նաև Հայաստանի դիրքորոշումը։

Պարա Թիվի. Մի հավելում՝ նախ օրեր առաջ Ադրբեջանի մեջլիսի նախագահը նշել էր որ հայկական լոբբին շատ լավ է աշխատում, որպեսզի Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում չընդգրկվի տարածքային ամբողջականության հարցը: Ուզում եմ հասկանալ՝ այս դեպքու՞մ էլ, եթե իրոք ինքը ճիշտ է, լոբբին աշխատել էր, այս դեպքու՞մ էլ հայկական լոբբին աշխատել է, որպեսզի չընդունվի:

Աննա Նաղդալյան․ Պետք է նշեմ, որ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ մեր դիրքորոշումները, նորից կրկնեմ, մեր միջազգային գործընկերներին հայտնի են, և մենք մեր սկզբունքային դիրքորոշումները միշտ առաջ ենք տանելու:

Կենտրոն լրատվական. Բելգիայի խորհրդարանն ընդունեց Ցեղասպանության մասին ժխտողական ելույթներն արգելող օրենք, սակայն այնտեղ հայոց Ցեղասպանությանն անդրադարձ չկա։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նման վերաբերմունքը։

Աննա Նաղդալյան. Այդ առնչությամբ նշեմ, որ Հայոց ցեղասպանությունը հաստատված և ճանաչված պատմական փաստ է, որը հիմք է հանդիսացել ցեղասպանություն իրավական եզրույթի սահմանման, ինչպես նաև Ցեղասպանության կանխարգելման և պատժման կոնվենցիայի մշակման համար։

Ցեղասպանության ընդունումը և դատապարտումը ոչ միայն պատմական արդարության վերականգնման գործառույթ է, այլ նաև ժխտողականության օրակարգի առաջ մղման գործառույթ է, և այս առումով Թուրքիայի նախագահի արված հայտարարությունները, որով նա փորձում էր արդարացնել ինչպես ժխտողականությունը, աjնպես էլ՝ Ցեղասպանության իրագործումը, ևս մեկ անգամ մատնացույց արեցին, որ այսօրվա օրակարգի հրամայականը հանդիսանում է ժխտողականության դեմ պայքարը։ Այս առումով մենք ակնկալում ենք, որ Բելգիան՝ պետություն, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, կվերահաստատի և կամրապնդի իր սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ժխտողականության համատեքստում։

Արմենպրես լրատվական գործակալություն. Մայիսի 29-ին Բաքվում կայանալու է Եվրոպայի լիգայի եզրափակիչը, արդեն գրեթե պարզ է, որ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու, որովհետև Բաքուն բավարար երաշխիքներ չի տվել Հենրիխ Մխիթարյանի անվտանգության ապահովման համար։ Միջազգային հանրությունը լայնորեն քննարկում է, կարելի է ասել՝ շաբաթներ շարունակ, Հայաստանը դիրքորոշում չի հայտնել։ Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը Բաքվի նման քաղաքականության վերաբերյալ։

Աննա Նաղդալյան․ Մենք նշել ենք, որ եթե ադրբեջանական կողմից համապատասխան երաշխիքներ տրվեին, որոնք կբավարարեին և՛ Հենրիխ Մխիթարյանին և՛ իր թիմին, ապա Արտաքին գործերի նախարարությունը որևէ առարկություն չունի Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում կայանալիք խաղին։

Իսկ ինչ վերաբերում է այն լուրերին, որ մեզ մոտ խնդրահարույց հարցեր առաջացան մեզ մոտ, այն լուրերը, որ համապատասխան արգելքներ էին ստեղծվել նաև հայ երկրպագուների՝ Ադրբեջան մուտքի հետ կապված, այդ լուրերը իրապես անհանգստացնող էին։ Գիտեք, մենք կողջունեինք, եթե ադրբեջանական կողմը հավատարիմ մնար այն սկզբունքներին, որ հաստատվել է օրեր առաջ՝ սպորտը վեր է քաղաքականությունից: Ավելին, սպորտում ռասիզմի և այլատյացության դրսևորումները որևէ տեղ չպետք է ունենան, և այս առումով Ադրբեջանի կողմից նման երաշխիքների չտրամադրելը և Ադրբեջանի կողմից ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքի արգելքը ոչ այլ ինչ է, քան ռասիստական նոր դրսևորում։ Այս ամենը կասկածի տակ է դնում Ադրբեջանում նման կարգի միջազգային միջոցառումների անցկացումը։

Գիտեք, այս խաղով Ադրբեջանը հնարավորություն ուներ ցույց տալու, թե որքան է իրապես պատրաստ աշխատելու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ, սակայն մենք չտեսանք Ադրբեջանի որևէ ներդրում այս ուղղությամբ, այլև ականատես եղանք ռասիզմի նոր դրսևորումներին։ Բնականաբար, մեր կողմից այս հանգամանքը բարձրացվելու է մեր միջազգային գործընկերների առաջ, բայց ինքնին փաստը ցավալի է։

Հանրային ռադիո․ Ադրբեջանը հերթական լայնածավալ զորավարժություններ է անցկացնում, և որոշակի թվաքանակի դեպքում պետք է հայկական կողմին տեղյակ պահվեր դրա մասին, ինչը չի արվում։ Հայաստանը իրազեկու՞մ է այս մասին միջազգային հանրությանը, և սա ի՞նչ վտանգներ ունի իր մեջ։

Աննա Նաղդալյան․ Մեկ ճշտող հանգամանք, որ լայնածավալ զորավարժությունների մասին նախապես իրազեկումը, ԵԱՀԿ հանձնառությունն է, և Ադրբեջանը պետք է տեղյակ պահեր ոչ թե հայկական կողմին, այլ համապատասխան կառույցին, որը ԵԱՀԿ-ն է։ Եվ այս անգամ Ադրբեջանի կողմից, մենք մի անգամ էլ ենք անդրադարձել այս հարցին, նախապես չծանուցված լայնածավալ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ հանձնառության խախտում է, և այն չի նպաստում տարածաշրջանում խաղաղության և վստահության մթնոլորտի ձևավորմանը։ Բնականաբար, այս հարցը բարձրացվելու է ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից։ Եվ ավելին, ուզում եմ ասել, որ ռազմական ուժի նմանօրինակ դրսևորումները չեն նպաստում խաղաղության նպաստող մթնոլորտի ձևավորման ուղղությամբ ադրբեջանական հանձնառության իրականացմանը, այն հանձնառությունը, որը ամրագրվել էր վերջերս Վիեննայում կայացած գագաթաժողովի ժամանակ։

Այս ամենի առնչությամբ մի բան կցանկանայի ընդգծել, որ մենք վստահ ենք մեր ուժերի վրա, մենք նախ և առաջ ապավինում ենք մեր ուժերին, և այդ վստահությունն է մեզ թույլ տալիս ոչ միայն պահպանելու խաղաղությունը, այլ նաև հանդես գալու խաղաղության դիրքերից։ Իսկ հարցը, ինչպես նշեցի, բարձրացվելու է ԵԱՀԿ շրջանակներում հայկական մշտական ներկայացուցչության կողմից հենց վաղը՝ համապատասխան նիստի ժամանակ:

Հանրային հեռուստաընկերություն․ Մինսկի խմբի այցին եմ ուզում անդրադառնաք։ Ի՞նչ օրակարգով են գալու և արդյոք նախատեսված է այց Ստեփանակերտ։

Աննա Նաղդալյան․ Կարող եմ ավելացնել, որ Մինսկի խմբի համանախագահների այցը լինելու է տարածաշրջան, բնականաբար, լինելու են Երևանում, Ստեփան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր