Դեպի վեր

Ցեմենտը ծածկեց Հայաստանի ինքնիշխանության երակները

1in.am04/19/2019, 1:36

Ցեմենտը ծածկեց Հայաստանի ինքնիշխանության երակները

Ցեմենտի շուրջ աղմկոտ քննարկումները զգալիորեն ստվերեցին խորհրդարանական մի իրադարձություն, որն իր նշանակությամբ թերևս ոչ միայն պակաս կարևոր չէ Հայաստանի թե տնտեսական զարգացման, թե ընդհանրապես պետական արդիականացման համար, քան ցեմենտը, այլ ավելին՝ կարևոր է շատ ավելի խորքային իմաստով: Ի վերջո, նույն ցեմենտի հարցում անկասկած է, որ տեղական արտադրության մրցունակության հարցում ոչ վճռորոշ կամ միակ, բայց առանցքային բաղադրիչներից է էներգակիրների, գազի և էլեկտրաէներգիայի գինը: Իսկ հարցը, որի մասին խոսում ենք, անմիջականորեն առնչվում է այդ ոլորտում առկա այսպես ասած օրենքով մենաշնորհներին՝ «Գազպրոմ Արմենիայի» և Հայաստանի էլցանցերի գործունեությանը:

Խոսքը վերաբերում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որի նախագահի պաշտոնում վարչապետ Փաշինյանն առաջադրել էր հեղափոխությունից հետո որոշակի ժամանակահատված էներգետիկայի նախարար եղած Գարեգին Բաղրամյանին, որը մինչ հեղափոխությունն աշխատում էր նույն այդ հանձնաժողովում: Սա կարևորագույն մի կառույց է, որը նախկին համակարգում սակայն իր անմիջական գործառույթների փոխարեն գործնականում սպասարկել է այն գերհզոր կառույցներին, որոնց գործունեությունը պետք է կարգավորեր հանրային շահերի տեսանկյունից: Այն, թե ինչպես է կարգավորել, պարզ է դառնում այդ կառույցների գործունեության նկատմամբ հանրության վերաբերմունքից, սկսած թե գազի գներից, էլեկտրաէներգիայի գներից, մինչև ծառայությունների մատուցման տարրական խնդիրներ: Ընդհանրացնելով, հայաստանցի սպառողը իրեն անպաշտպան է զգացել այդ կառույցների նկատմամբ, մինչդեռ հանձնաժողովի աշխատանքի ամբողջ իմաստն այն է, որ հայաստանցին, այսինքն Հայաստանի հանրապետությունը լինի մենաշնորհային դիրք ունեցող այդ գերհզոր ընկերությունների նկատմամբ պաշտպանված:

Այսինքն, խոսքը ոչ թե ընկերությունների շահերը ոտնահարելն է՝ ի վերջո նրանք Հայաստանում են գործում, Հայաստանին են հարկատու, Հայաստանում են աշխատատեղ և արդյունք ստեղծում, ըստ այդմ նրանց շահն էլ կարևոր է, այլ այդուհանդերձ նրանց շահի կողքին նաև քաղաքացու, հանրության շահն ապահովելը: Նախորդ իշխող համակարգում եղել է շահերի այդ հավասարակշռության ակնհայտ խախտում հօգուտ այդ ընկերությունների: Ավելի ճիշտ կլինի ասել՝ հօգուտ այն համակարգի, որն իշխել է Հայաստանում, և որի մաս են կազմել նաև այդ կառույցները, ընդհուպ իհարկե դեպի Ռուսաստան տանող իրենց տարբեր արմատներով:

Ահա, Գարեգին Բաղրամյանը եղել է պաշտոնյա, ով մասնակից է եղել այդ իրականությանը, իհարկե ոչ ղեկավար, սակայն էլ ամենաշարքային կարգավիճակով: Ըստ այդմ, բնականորեն հարց է առաջանում, թե նա ի՞նչ է անելու այդ կարևորագույն կառույցի ղեկին արդեն նոր որակի, քաղաքական նոր տրամաբանությամբ իրականության պայմաններում: Նրա մոտ կգերիշխի նո՞րը, թե՞ կքաշի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր