ՀՀ Ազգային ժողովում Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակիցներն անդրադարձել են կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողությանն ու պատժամիջոցներին վերաբերող հարցերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ պատգամավորներ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Արմեն Խուդավերդյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ներկայացրել է պատժամիջոցների կիրառման միջազգային փորձը: Նշվել է, որ ուսումնասիրված 27 երկրներից միայն Շվեյցարիայում է բացակայում պատժամիջոցը, մյուսներում՝ մեծամասամբ, կիրառվում են վարչական տուգանքներ:
Մասնակիցները քննարկել են նաեւ վերահսկողությամբ զբաղվող մարմնին առնչվող հարցը. շրջանառվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Վերաքննիչ պալատի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անունները:
Ըստ ԿԸՀ նախագահ Տիգ...