Դեպի վեր

ԱՕԿ-ը Փաշինյանից պահանջում է հրաժարվել ազգային արժեհամակարգի խաթարմանը միտված գործողություններից

panorama.am11/13/2019, 6:12

ԱՕԿ-ը Փաշինյանից պահանջում է հրաժարվել ազգային արժեհամակարգի խաթարմանը միտված գործողություններից

«Ազգային Օրակարգ» կուսակցության խորհուրդը տարածել է հայտարարություն, որով զորակցությունն է հայտնում բողոքի դուրս եկած հայ երիտասարդությանը։

Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասված է.

«Վերջին մեկ և կես տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից կրթության և մշակույթի ոլորտում իրականացվել են մի շարք գործողություններ, որոնք փաստացի ուղղված են եղել ազգային արժեհամակարգի և գործող հաստատությունների դեմ, և տարակուսանք, վրդովմունք ու զայրույթ են առաջացրել հանրության լայն շրջանակներում:

Մասնավորապես՝
ա) Միավորվել են գործառութային և բովանդակային իմաստով էապես տարբերվող Կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի երեք նախարարությունները՝ մեկ նախարարության կազմում, դրանով վատթարացնելով յուրաքանչյուր առանձին ոլորտի պետական կառավարման կարողությունները:
բ) Կասեցվել է կրթական գերազացության ազգային ծրագիրը, ծրագրի իրականացման համար ստեղծված կազմակերպչական ենթակառուցվածքը կազմաքանդվել է, ծախսված պետական և մասնավոր միջոցները՝ փաստացի փոշիացվել:
գ) Լուծարվել է Կրթության ազգային ինստիտուտը, ԿԱԻ-ի կողմից իրականացվող և կասեցված այլ գործառույթների հետ միասին ընդհատվել է ուսուցիչների վերապատրաստման ամենամյա գործընթացը: Մոտ 8000 ուսուցիչ զրկվել է տարակարգ ստանալու և ֆինանսական որոշակի բարելավում ունենալու հնարավորությունից:
դ) Նախաձեռնվել է դպրոցական ծրագրերից «Հայոց եկեղեցու պատմություն», «Նախնական զինվորական պատրաստություն» և «Հայրենագիտություն» առարկաների դուրս բերումը, ինչպես նաև բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը պարտադիրից հայեցողական դարձնելը:
ե) Անհասկանալի հիմնավորմամբ ֆինանսական միջոցներ են հատկացվել ազգային արժեքների տեսակետից կասկածելի բովանդակությամբ ծրագրերի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր