Դեպի վեր

Հաճելի չէ գնալ տեղամաս ու տեսնել մարդկանց, որոնք 1917 թվականից այնտեղ նստած են, բայց «Այո»-ն, միևնույն է՝ հաղթելու է

1in.am03/4/2020, 6:12

Հաճելի չէ գնալ տեղամաս ու տեսնել մարդկանց, որոնք 1917 թվականից այնտեղ նստած են, բայց «Այո»-ն, միևնույն է՝ հաղթելու է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը։

– Պարոն Սարգսյան, ընթանում է ապրիլին հինգին սպասվող հանրաքվեի քարոզարշավը և զուգահեռ նաև նախկին նախագահների գործով դատավարությունները։ Հատկապես հետաքրքիր է Սերժ Սարգսյանի դեմ հարուցված գործի դատական առաջին նիստի ժամանակ Արցախի հիշատակումն առ այն, որ Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի լինելու։ Ինչո՞ւ են նախկին իշխանությունները որպես քննադատության թիրախ մշտապես հիշատակում Արցախը։

Նախ ասեմ, որ ամբողջությամբ համաձայն եմ Սերժ Սարգսյանի հետ, Արցախը չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում և այլևս երբեք չի լինելու։ Շատ լավ հասկանում եմ, թե Սերժ Սարգսյանն ինչու դա ասաց, և ում էր դա ուղղված։ Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանը դրանով ուզում էր ասել, որ ինքը կշարունակեր մնալ իշխանության, եթե ռուսների կողմից առաջարկած Լավրովյան պլանին չասեր «ոչ»։ Ապրի ինքը, որ այդպես է ասել, բայց չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն էլ է ասել «ոչ»։ Դրա բարձրաձայնելու կամ լսեցնելու իմաստ ու արժեքը ես չեմ տեսնում։ Նիկոլ Փաշինյանը դրան «ոչ» է ասել Մյունխենում՝ Մերկելի հետ հանդիպման ժամանակ, շատ կոպիտ է ասել՝ նշելով, որ այդ հարցը ոչ միայն բանակցային թեմա չի կարող լինել, այլ նույնիսկ քննարկման թեմա չէ։ Ես պարզապես ուզում եմ, որ սովորություն չդառնա, որ նախորդ իշխանությունները, երբ թողնում են իշխանությունը, ներկայացնում են, որ իրենք ավելի լավ են բանակցել, իսկ նոր եկածները ծախելու են Ղարաբաղը։ Նման մահանաներով հաջորդ իշխանություններին կպնելը, հենց Սերժ Սարգսյանի ասած՝ «սիրուն չի»։ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղում հայտարարում է, որ «Ղարաբաղը Հայաստան է, ու վերջ», ասում են՝ վայ, այս ինչ արեց, պատրվակ տվեց, որ Ադրբեջանը պատերազմ սկսի։ Երբ ասում է՝ պետք է լուծումն ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար, ասում են՝ ոնց կարելի է այդպիսի բան ասել, տեսեք՝ ՀՀ նախկին իշխանություններից որևէ մեկը նման բան ասե՞լ է, հաստատ որոշել է ծախել Ղարաբաղը։ Չարժե այս ուղղությամբ գնալ ու Ղարաբաղի հարցում մանիպուլյացիաներ անել։

– Հիմա հանրաքվեի «Ոչ»-ի կողմնակիցների քարոզարշավը անուղղակի ձևով հենց այս ուղղությամբ է ընթանում՝ եթե Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ն անցնի, Փաշինյանը կմնա իշխանության ու կծախի Ղարաբաղը։

– Ընդհանուր առմամբ, մի քանի ուղղությամբ են փորձում «Ոչ»-ի քարոզչությունն անել, բայց այդ ամեն ինչը ինձ մոտ դեժավյու է առաջացնում։ Երբ որ ժողովուրդը ոտքի կանգնեց, ու հեղափոխություն տեղի ունեցավ, իշխանություններն ընդունեցին, որ երկրում խնդիրներ են եղել։ Իշխանությունն իսկապես պատկանում է ժողովրդին, ու ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը դա հասկանա։ Մենք այդ իշխանությունն իրացնում ենք պետության մեջ երեք գործիքներով՝ գործադիր, օրենսդիր, դատական իշխանության, որոնց մենք ուղղակի կամ անուղղակի ընտրություններով ընտրում ենք։ Նախկին իշխանությունները չեն ընտրվել, կամ եթե ընտրվել են՝ շատ կասկածելի ընտրություններով, ու դրա համար տեղի ունեցավ իշխանափոխություն։ Իշխանափոխությունից հետո ժողովուրդն ընտրեց Նիկոլ Փաշինյանին ու վստահում է նրան, ընտրեց իր Ազգային ժողովին, որտեղ մեծամասնություն է ՔՊ-ն, ընդդիմություն՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն։ Իսկ դատական իշխանությունը ժողովրդի ընտրածը չէ, ընդհանրապես կապ չունի հեղափոխությունից հետո ձևավորված հանրային մոտեցումների հետ, նախկին իշխանության գլխին կանգնած նախագահների քմահաճույքով ընտրված մարդիկ են, որոնք, սակայն, այսօր գոյություն չունեն։ Սահմանադրական դատարանը հեղափոխությունից հետո որևէ մեկին չի ներկայացնում, ներկայացնում է քաղաքական դաշտում այսօր գոյություն չունեցող Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Ու երբ ժողովուրդն ասում է՝ ձեզ պետք է փոխենք, ասում են՝ իրավունք չունես, մեզ պետք է հարցնես՝ մենք համաձայն ենք, թե ոչ, ու ընդհանրապես, մենք օրենքով մինչև 2035 թվականը պետք է մնանք։ Կան իրավաբաններ, որոնք օրենքի բոլոր կետերն իմանալով՝ նստում են ու սկսում են բացատրել, որ այս կամ այն կետով խախտում է։ Այս մարդիկ թող ինձնից չնեղանան՝ օրենքի բուն իմաստը արդարությունն է, ո՞նց պետք է ձեզ հարցնենք։ Ժողովուրդը չի լիազորել այս դատական իշխանությանը, այս դատական իշխանությունը հնի կամքով ձևավորված է, ու ինչու եմ ասում՝ դեժավյու է։ Նույն բանը տեղի է ունեցել Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, երբ այդ նույն դեմքերը, իրավաբաններն ասում էին՝ իհարկե, այդպես էլ պետք է լինի, օրենսդիրը պետք է տարանջատվի գործադիրից, Ազգային ժողովն ինչո՞ւ եք ցրում։ Հետո տեսան, որ Փաշինյանը հետ չի կանգնում, ասացին՝ գոնե մեկ տարի հետո արեք, ԸՕ փոխեք։ Ժողովուրդը բանի տեղ չդրեց, գնաց ընտրության ու 80 տոկոսի չափով ձայն տվեց ՔՊ-ին։ Հիմա նույն բանն անում են ՍԴ-ի հետ կապված։ Դուք ընտրել եք Ազգային ժողով ու նրանց լիազորել եք վարչապետ ու դատական համակարգ ընտրել։ Այդ նույն իրավաբաններն այժմ ասում են՝ ընդհանուր սահմանադրական օրենքները փոխենք, դրանք համաձայնեցնենք, մեկ տարի հետո փոխենք։ Ժողովուրդը հիմա գնալու է «Այո» ասի, ու մեծամասնությամբ «Այո»-ն հաղթի։ Շատ պարզ բանի համար՝ Նիկոլ Փաշինյանը փողոց է դուրս գալիս, տնետուն գնում, ու մարդիկ հասկանում են, որ իշխանությունը իրենց որպես քվե վաճառող սուբյեկտ չի վերաբերվում, որ ընտրությունից ընտրություն տուն են գալիս, 10 հազար դրամ տալիս ու ասում՝ կգնաս ու կքվեարկես, այլ իրենց մարդու տեղ է դնում։ Այստեղ խնդիրը ոչ իրավականն է, ոչ էլ ղարաբաղյան հարցը։ Այն մոտեցումը, որ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղը ծախելու է ու դրա համար է ուզում Հրայր Թովմասյանին հեռացնի, որովհետև Հրայր Թովմասյանը Ղարաբաղն է պահելու, Ռոստամ Զալն է, էլի, ծիծաղելի է, նույնիսկ ամոթ է այս մոտեցումներով քարոզարշավ անել։ Մեր ժողովուրդն այդքան պրիմիտիվ չէ։ Ես «Այո» եմ ասում, ոչ թե որ օգնեմ Նիկոլ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր