Դեպի վեր

Ինչպե՞ս ընթերցանությունը դարձնել սովորություն

newmag.am01/12/2019, 1:06

Ինչպե՞ս ընթերցանությունը դարձնել սովորություն

«Միլիարդատեր և գործարար Չարլի Մանգերը մի անգամ ասել է. «Բոլոր այն իմաստուն մարդիկ, որոնց ես հանդիպել եմ իմ կյանքում, բոլորը շատ են կարդացել: Ջեյմս Քլիերը կիսվել է 10 խորհրդով` կարդալու սովորությունը զարգացնելու համար. «Ես նույնպես, այնքան շատ եմ կարդում, որ երեխաներս կատակով ինձ անվանում են «գիրք` ոտքերի վրա»: Բոլոր նրանք, ովքեր ուզում են դառնալ խելացի և հարուստ՝ կարդալու սովորությունը օդի ու ջրի պես անհրաժեշտ է: «Տարրական սովորություններ» գրքում առանձնացրել եմ 4 կետ, որոնք կօգնեն օգտակար սովորություններ զարգացնել: 4 կանոն՝ փոխվել ցանկացողերի համար»:

Կանոն առաջին. կարդալը դարձրեք հասանելի:

Առավոտյան արթնանալիս, մինչև անկողինը հավաքելը գիրքը դրեք բարձի վրա: Երեկոյան պառկելով` դուք կտեսնեք այդ «հիշեցումը»: Կարդացեք մի քանի էջ և նոր պառկեք քնելու: Ընթերցանության ծրագրերը դրեք հեռախոսի գլխավոր էկրանին: Հեռախոսի էկրանից հեռացրեք սոցցանցերի ծրագրերը, խաղերն ու այլ ժամանցային ծրագրերը: Ամեն անգամ, վերցնելով հեռախոսը, դուք առաջինը կտեսնեք ընթերցանության ծրագրերը, որոնք ձեզ կհիշեցնեն կարդալու մասին: Ձեզ համար ստեղծեք կարդալու մշտական վայր: Սովորություններն ուղիղ կապ ունեն ասոցիացիաների հետ: Օրինակ` եթե դուք տեսնում եք բազմոց, այն ձեր ուղեղում ասոցացվում է սերիալներ դիտելու հետ: Նստելով այդ բազմոցին, դուք կզգաք` ինչպես է ձեզ ձգում հեռուստացույցի վահանակը, քանի որ դա այն է, ինչ դուք միշտ անում եք այդտեղ: Որպեսզի ոչինչ ձեզ չշեղի, ստեղծեք ձեզ համար կարդալու հատուկ տեղ` լինի դա բազկաթոռ` սենյակի անկյունում, կամ սրճարան` աշխատավայրից ոչ հեռու: Անջատեք հեռախոսն ու հատկացրեք ընդմիջման ժամանակը բացառապես կարդալուն: Որքան շատ ժամանակ եք դուք հատկացնում գրքին այդ հատուկ վայրում, այնքան հավանականությունը մեծանում է, որ հայտնվելով այդտեղ, դուք միանգամից կցանկանաք կարդալ:

Կանոն երկրորդ. կարդալը դարձրեք ցանկալի:
Սովորությունը կսկսի զարգանալ, եթե այն ձեզ հաճույք պատճառի: Ահա մի քանի միջոց` ինչպես զարգացնել ավելի շատ կարդալու ցանկությունը:

Ընկերների հետ զրուցեք գրքերից: Պարզ է հնչում, բայց ընթերցանությունը կարող է«վարակել»: Եթե ընթերցանությունը ձեզ օգնի ձեռք բերել ընկերական կապեր, այն ավելի գրավիչկդառ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR419430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր