Դեպի վեր

Լարվածությունն աճելու է անգամ այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը համաձայնվի տարածք հանձնելու տարբերակին

lragir.am03/21/2018, 6:06

Լարվածությունն աճելու է անգամ այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը համաձայնվի տարածք հանձնելու տարբերակին

Մեր զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

Պարոն Մելիքյան, օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանի ընտրություններից հետո ինտենսիվ բանակցություններ կսկսվեն ԼՂ խնդրի շուրջ։ Ինչպե՞ս եք գնահատում Բաքվի այս արձագանքը և որքանո՞վ են հնարավոր ինտենսիվ բանակցություններ։

Պաշտոնական Բաքուն միայն մեկ բանակցային թեմա է ճանաչում` Հայաստանի կողմից «օկուպացված» տարածքներն Ադրբեջանին հանձնելու թեման է դա: Պարոն Սերժ Սարգսյանն այդ թեմայի շուրջ բանակցություններ վարելու իր պատրաստակամության մասին բազմիցս է հայտարարել: Ճիշտ է, որպես նախապայման նա մինչ այժմ Ադրբեջանի կողմից նախկին ԼՂԻՄ սահմաններում արցախահայության ինքնորոշման իրավունքը ճանաչելու նախապայմանն էր առաջ քաշում, սակայն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ինչպես ռուսական տարատեսակ պատասխանատուներն, այնպես էլ ադրբեջանցի պաշտոնատարները սկսել են խոսել «տարածքներ ավելի բարվոք իրավիճակի դիմաց» բանաձևի կիրառման անհրաժեշտության մասին, որը տարածքների հանձնում է նախատեսում Ադրբեջանի ռազմական ակտիվության էական մեղմման դիմաց: Այսպիսով, կարելի է համաձայնել, որ պարոն Մամեդյարովի հույսերը միանգամայն առարկայական հիմքեր ունեն ու խարսխված են, ի թիվս այլ նախադրյալների, նաև պարոն Սերժ Սարգսյանի բանակցային մոտեցումների վրա:

Առհասարակ ի՞նչ կարող են տալ այդ բանակցությունները։

Վերոհիշյալ բանաձևի հիման վրա վարվող բանակցությունները կարող են ծավալուն և մեր անվտանգության համար սպառնալից տարածքային կորուստների հանգեցնել Արցախում՝ առանց վերջինիս անկախ կարգավիճակի ճանաչման անգամ ԼՂԻՄ սահմաններում:

Ներկայացվել է բանակի արդիականացման 7-ամյա ծրագիրը։ Արդյոք այդ ծրագիրը հնարավո՞ր է կյանքի կոչել՝ հաշվի առնելով, որ դեռ նախորդ տարի Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ դրա պատասխանատուն անձամբ ինքն է լինելու։ Արդյոք այս փաստաթղթի իրագործման համար կան բավարար ռեսուրսներ։

Որպեսզի այդ ծրագ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր