Դեպի վեր

Զբոսաշրջությունը կենդանության նշաններ է ցույց տալիս

azatutyun.am09/24/2020, 5:12

Զբոսաշրջությունը կենդանության նշաններ է ցույց տալիս

Շուրջ հինգ ամիս փակ սահմանների հետևանքով կաթվածահար վիճակում հայտնված զբոսաշրջությունը կենդանության նշաններ է ցույց տալիս:

Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Զարուհի Օրբելյանն ասում է՝ սեպտեմբերի 11-ից հետո, երբ արտակարգ դրությունը վերացվեց և բացվեցին Հայաստանի օդային սահմանները, Հայաստան այցելող զբոսաշրջիկների ոչ մեծ ակտիվություն նկատվեց, հատկապես՝ Ռուսաստանից:

«Գիտե՞ք, ոնց որ մի փոքր, մի փոքր շունչներս բացվել է», - «Ազատության» հետ զրույցում նշեց Օրբելյանը:

«Համեմատաբար մնացած շուկաներին՝ ակտիվացել է ռուսական շուկան: Իրենց հետ էլ շատ ավելի հեշտ է, իրենք երբևէ, համարյա թե երբևէ չեն պլանավորում իրենց ճամփորդությունները, միանգամից, հենց ստացվում է, թեկուզ՝ շաբաթ-կիրակի, ուրբաթ-շաբաթ-կիրակի, ճամփորդում են», - ասաց Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի փոխնախագահը:

Մոտ 13 տարի ոլորտում գործունեություն իրականացնող մասնագետը սեփական փորձից գիտի՝ զբոսաշրջային ամենաակտիվ ժամանակահատվածը սեպտեմբերն է: Անցած տարիներին հիմնականում իսպանախոս զբոսաշրջիկների է ընդունել՝ տարեկան առնվազն 40 խումբ: Այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդամենը մեկ խումբ է հասցրել հյուրընկալել՝ մինչև մարտի 16-ը: Հիմա էլ, ասում է, եվրոպական շուկայից հատուկենտ խմբեր են գալիս, պատճառները մի քանիսն են:

«Բանն այն է, որ իրենք վախ ունեն գալը՝ վախենում են ինքնաթիռի մեջ, ասենք, մի քանի ժամ անընդմեջ գտնվելուց, որովհետև վարակի բունը հենց ինքնաթիռն է: Երկրորդ վախը, որ ունեն՝ ամենամեծը, որ կգան, ու հանկարծ ևս մի ալիք կսկսվի, հերթական լոքդաունի ժամանակ չեն կարողանա վերադառնալ: Դա իրականում շատ մեծ ռիսկ է, որովհետև ես այս տարի հենց ունեցել եմ զբոսաշրջիկ, որոնց ճանապարհել եմ մարտի 15-ին, երբ որ Իսպանիայում արդեն ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր