Դեպի վեր

Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թիվը նվազել է

lragir.am07/24/2017, 10:50

Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թիվը նվազել է

Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թիվը նվազել է: Եթե տարիներ առաջ Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվում էր 115-120 տղա, ապա ներկայում այդ հարաբերակցությունը փոխվել է: 2016 թվականին 100 աղջկա դիմաց ծնվել է 112 տղա: Այսինք` այս ցուցանիշը երեք կետով նվազել է: Բնական հարաբերակցությունը համարվում է 100 աղջկա դիմաց 105-106 տղայի ծնունդը: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը, ներկայացնելով «Պտղի սեռի խտրական ընտրության տարածվածության և պատճառների վերաբերյալ 2017 թվականի հետազոտություն»-ը, նշեց, որ հասարակության շրջանում երեխայի սեռով պայմանավորված հարցերի վերաբերյալ մոտեցումը ինչ-որ չափով փոխվել է:

«Վերջին տարիներին իրականացվող լայնածավալ քարոզարշավը տալիս է իր արդյունքները: Մենք մեծ օժանդակություն ստացանք պետական կառույցներից, մասնավորապես, ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների կողմից: Երբ սկսում էինք այս հետազոտությունը, խնդիրն այն չէր, որ միայն ժողովրդագրական վատ ցուցանիշների մասին խոսեինք, մենք այստեղ բարձրացրեցինք ազգային անվտանգության հարցը: Դրսում հարցում անցկացնելու ժամանակ շատերը կասեն տղա է պետք, որովհետև զինվոր է, բայց երբ խորանում ենք հարցերի մեջ, մարդիկ գալիս են այն մտքին, որ այդ զինվորներին ծնող մայրեր են պետք»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Արմեն Գալստյանը:

Իրականացված քարոզարշավի հիմնական նպատակն էր երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրի գլխավոր ուղերձը հասարակությանը տեղ հասցնելը, հասարակության իրազեկվածությունը բարձրացնելը: Արդյունքները տեսնելու համար, մասնագետները հետազոտությունը սկսել են իրականացրել 2016 թվականին և ավարտել` 2017 թվականի սկզբին: Հարցմանը պատահական ընտրանքով մասնակցել է 15-45 տարեկան 1920 երբևէ հղիացած կին: Հարցումն անցկացվել է հանրապետության 34 քաղաքում:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ զարգացման և հետազոտությունների բաժնի ղեկավար Վահան Ասատրյանի խոսքով, հարցումները...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր