Դեպի վեր

Ինչո՞ւ ադրբեջանական գրեթե ողջ պատվիրակությունը հանեց Փաշինյանին ուղղված հարցերը. 168 Ժամ

henaran.am04/16/2019, 7:00

Ինչո՞ւ ադրբեջանական գրեթե ողջ պատվիրակությունը հանեց Փաշինյանին ուղղված հարցերը. 168 Ժամ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ) ապրիլի 10-11-ն աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից առաջ իշխանական մամուլը լուրեր տարածեց, թե իբր գրեթե ողջ ադրբեջանական պատվիրակությունը գրանցվել է նրան հարց տալու համար։

Համենայն դեպս, այդ մասին վստահեցնում էր, մասնավորապես, Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, ով մասնավորապես նշել էր, որ ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետին հարցեր տալու համար գրանցվածների ցուցակը բազմազան է։ Նա նաև ասել էր, թե Փաշինյանին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը:

«Կարելի է պատկերացնել, որ հարցեր կլինեն Հայաստանում ժողովրդավարության, տարածաշրջանային զարգացումների, Լեռնային Ղարաբաղի խնդրի, եվրոպական և այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: Հարցերը կլինեն բազմազան»,- մանրամասնել էր Հովհաննիսյանն ու շեշտել, որ ադրբեջանցի պատվիրակների հարցերը կանխատեսելի կլինեն:

Ակնհայտ էր, որ իշխանական քարոզիչներն այդպիսով փորձում էին Նիկոլ Փաշինյանից կերտել ազգային առաջնորդի կերպար, որի վրա է «սևեռված» մեր ոխերիմ թշնամին։

Իրականությունը, սակայն, այլ էր։ Ինչպես տեսանք, դահլիճում հնչեց ադրբեջանական պատվիրակության ընդամենը մեկ անդամի՝ բավականին բարեկիրթ և «անմեղ» ձևակերպված հարցադրում։ Եթե համեմատենք, թե նախորդ տարիներին Սերժ Սարգսյանի նկատմամբ ինչպիսի ագրեսիա էին դրսևորում ադրբեջանական պատվիրակները, և ինչպես էր այդ բարձր ամբիոնից ՀՀ 3-րդ նախագահը պաշտպանում Արցախի ինքնորոշման ու ազատ ապրելու իրավունքը, ապա աչքի է զարնում հսկայական մեծ տար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր