Դեպի վեր

2020-ի հունվար-մարտին ԱՄՆ-ում տնտեսության 33 տոկոսանոց անկում է արձանագրվել

azatutyun.am08/1/2020, 10:06

2020-ի հունվար-մարտին ԱՄՆ-ում տնտեսության 33 տոկոսանոց անկում է արձանագրվել

Շուրջ 33 տոկոս անկում առաջին եռամսյակում. ամերիկյան տնտեսությունն նման հարված չէր ստացել ավելի քան յոթանասուն տարի`1947 թվականից ի վեր:

Վերջին` ամենամեծ անկումը գրանցվել էր վիետնամական պատերազմի տարիներին, սակայն անգամ այն ժամանակ այդ ցուցանիշը տասը տոկոսը չէր գերազանցել: Մինչդեռ այսօր աշխարհի տնտեսապես ամենահզոր պետությունն աննախադեպ կորուստներ է արձանագրում. ավելի քան յոթ ամիս շարունակվող համաճարակի պատճառով հազարավոր բիզնեսներ փակվել են, միլիոնավոր ամերիկացիներ նստած են տանը` գործարկության նպաստի հույսին: Ընդ որում, ամենամտահոգիչն այն է, որ որևէ մեկը չի կարող ճշգրիտ կանխատեսել, թե երբ կհանվեն սահմանափակումները և հնարավոր կլինի ամբողջ թափով վերագործարկել տնտեսությունը. ԱՄՆ Կենտրոնական բանկի նախագահ Ջերոմ Փաուելը նախօրեին փաստեց, որ ապագան մնում է «ծայրաստիճան մշուշոտ». - «Տնտեսության վերականգման ճանապարհը, ինչպես հայտարարել ենք համաճարակի ողջ ընթացքում, չափազանց անորոշ է և մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով կհաջողենք վերահսկողության տակ պահել վիրուսի տարածումը»:

Առայժմ այս ուղղությամբ, էական առաջընթաց չի երևում. վիրուսի տարածման ու մահվան ցուցանիշներով աշխարհում առաջին տեղը զբաղեցնող երկրում երեկ կրկին նոր դեպքերի աճ է գրանցվել`մեկ օրում ավելի քան 68 հազար վարակակիր, ընդհանուր ցուցանիշը հասել է 4,6 միլիոնի, զրդեն մահացել է 155 հազարից ավելի մարդ:

Նախագահ Թրամփը անցած շաբաթ փաստել էր, որ իրավիճակը լավ չէ և առաջիկայում կարող է է՛լ ավելի վատանալ. - «Մեր երկրի որոշ շրջաններում վիճակը շատ լավ է, որոշ տեղերում`ոչ այնքան: Իրավիճակը թերևս կվատանա մինչև կարգավորվելը: Ես չէի ուզի նման բան ասել, բայց դա է իրականությունը»:

Համավարակը չի նահանջում նաև Բրազիլիայում

Համավարակի տարածման տեմպերով երկրորդն աշխարհում շարունակում է մնալ Բրազիլիան, որի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ամիսներ շարունակ հերքում էր Covid-19 ի վտանգավորությունն ու պնդում, թե դա հասարակ գրիպից ոչնչով չի տարբերվում: Հիմա 65-ամյա առաջնորդը սեփական մաշկի վրա է զգում տարբերությունը. ամսվա սկզբին կորոնավիրուսով վարակվելուց, շուրջ քսան օր մեկուսանալուց և բուժվելուց հետո, երեկ նա հայտարարել է, թե դեռ լավ չի զգում իրեն: Բացի այդ, վարակը հաստատվել է նաև նրա տիկնոջ` Միշելի մոտ:

«Հենց նոր արյան թեստ հանձնեցի, քանի որ երեկ թուլություն էի զգում: Մի փոքր սնկային վարակ ունեմ թոքերիս մեջ, և հիմա հակաբիոտիկներ եմ խմում», - ասել է Բոլսոնարուն:

Թե ինչ սնկային վարակի մասին է խոսքը, Բրազիլիայի նախագահը չի մանրամասնել: Ավելի վաղ`անցած շաբաթ, նա հայտարարել էր, թե ամբողջովին ապաքինվել է կորոնավիրուսից «Հիդրոքսիլ Քլորոքուին» դեղամիջոցի շնորհիվ, որի արդյունավետությունը բժիշկներից ու գիտնականներից շատերն են կասկածի տակ դնում:

Մտահոգիչ միտումներ Եվրոպայում

Վերջին օրերին մտահոգիչ միտումներ են նկատվում նաև Եվրոպայում. որոշ երկրներում խոսում են վարակի երկրորդ ալիքի մասին: Մեծ Բրիտանիայում երեկ արձանագրվել է վարակվածության ամենաբարձր ցուցանիշը անցած մեկ ամսվա մեջ` ավելի քան 800 դեպք: Վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր որոշել է սառեցնել սահմանափակումների վերացումն ու վերստին կարանտին հ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր