Դեպի վեր

Սերժ Սարգսյանի՝ թիկունքից հուժկու հարվածը Քոչարյանին

1in.am03/25/2020, 5:36

Սերժ Սարգսյանի՝ թիկունքից հուժկու հարվածը Քոչարյանին

«Վերաքննիչ դատարան բողոք եմ ներկայացնելու, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մեր միջնորդությունը չքննելը ճանաչվի Եվրոպական կոնվենցիային հակասող: Վերաքննիչ դատարանն ինքը քննության առնի մեր միջնորդությունը և բավարարի այն»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշպաններից Հայկ Ալումյանը:

Նա նշել է, որ իրենք ներկայացրել էին միջնորդություն Քոչարյանի խափանման միջոցը փոխել և ընտրել անձնական երաշխավորություն խափանման միջոցը՝ հաշվի առնելով, որ ՀՀ նախկին երեք վարչապետներ և Արցախի Հանրապետության նախկին վարչապետներից մեկը գրավոր պատրաստակամությունն են հայտնել անձնական երաշխավորությամբ ապահովել անհրաժեշտ դատավարական ընթացակարգի պահպանումը:

Դատական նիստը տեղի չի ունենում դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական վիճակի բերումով։ Իրերի նման վիճակը չի բավարարում Քոչարյանի պաշտպաններին, որոնք մինչ այս պահը հետևողականորեն ձգձգում էին դատական գործընթացը, սակայն հիմա դատական արագ նիստ են պահանջում՝ հաշվի չառնելով անգամ դատավորի առողջական վիճակը կամ նույնիսկ կորոնավիրուսային համաճարակը։

Իհարկե, արտակարգ դրությունը չպետք է խոչընդոտի դատական իշխանության գործունեությունը, ու ֆորմալ առումով՝ Քոչարյանի պաշտպաններն ունեն լեգիտիմ իրավունք՝ կռիվ տալ իրենց պաշտպանյալի շահերի համար։

Հիմա չեմ ուզում անդրադառնալ նրանց վարքագծի կամ պահանջի մոտիվներին, հիմքերին, սակայն չնկատել չեմ կարող, որ Քոչարյանի թիմի փաստարկները հիմնավորապես քարուքանդ արեց ոչ թե իշխանությունը, այլ նրա ընկեր Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրառում է կատարել՝ նշելով, որ դատարան միջնորդություն է ներկայացրել առաջիկա դատական նիստը հետաձգելու խնդրանքով: «Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով՝ այսօր միջնորդություն եմ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր