Դեպի վեր

Սեփական PR–ի համար գերիների վերադարձի մասին լուրեր տարածելուց հետո կրկին արձանագրվեց իշխանության անճարությունն ու ապիկարությունը․ Էլինար Վարդանյան

slaq.am04/9/2021, 11:54

Սեփական PR–ի համար գերիների վերադարձի մասին լուրեր տարածելուց հետո կրկին արձանագրվեց իշխանության անճարությունն ու ապիկարությունը․ Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հոդված է հրապարակել, որում անդրադառնում է գերիների վերադարձի հարցին։ Հեղինակը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը գերիների վերադարձի հարցում ոչինչ չպետք է անի, և դրանով իսկ կնպաստի գերիների վերադարձին։ Հոդվածը կարդացեք ստորև․

Երեկ գիշեր մեր հանրությունը կրկին հավատաց և կրկին հուսալքվեց։ Սեփական PR ակցիայի համար, առանց բավարար հիմքերի, առանց իրականությունը հասկանալու, գերիների վերադարձի մասին լուրեր տարածելուց հետո, կրկին արձանագրվեց իշխանության անճարությունն ու ապիկարությունը։ Ցանկացած նախաձեռնություն, որ սկսում է այս իշխանությունը ի սկզբանե տապալում է ենթադրում։

Ուրեմն ի՞նչ պետք է անի Փաշինյանը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում։

■ Ի՞նչ պետք է անի Փաշինյանը գերիների վերադարձի հարցում. Ոչինչ։ Ոչինչ չպետք է անի, և դրանով իսկ կնպաստի գերիների վերադարձին։ Չի կարելի անգրագետ գործողությունների արդյունքում հերթական ցավը պատճառել իրենց զավակներին սպասող ընտանիքներին։ Չի կարելի այսքան ցավ պատճառել մեր հանրությանը։ Մեր եղբայրները Ադրբեջանի գերին են, իսկ մենք էլ այստեղ ենք դարձել մարտնչող տգետների գերի։

■ Ի՞նչ պետք է անի Փաշինյանը Արցախի հարցում. Ոչինչ։ Նա արդեն ինչ կարող էր, արել է։ Նա երկիրը տարել է պատերազմի, կորցրել է մեր հայրենիքի հսկայական տարածքներ, հանձնել է Շուշին, Հադրութը, զոհաբերել է մի ամբողջ սերունդ, խեղել է հազարավոր երիտասարդների ճակատագրեր։ Փաշինյանից այսօր պահանջվում է ոչինչ չանել։ Այլապես մենք կվտանգենք այն բեկորները, որ դեռևս պահպանվել են։

■ Ի՞նչ պետք է անի Փաշինյանը Սյունիքի հարցում. Ոչինչ։ Հակառակ պարագայում մենք կկորցնենք Սյունիքը։ Փաշինյանի գործողությունների հետևանքով GPS-ով գծագրվում են մեր սահմանները հօգուտ Ադրբեջանի։ Փաշինյանի գործողությունների և հնարավոր պայմանավորվածությունների պատճառով Սյունիքի ճակատագիրը օրեցօր ավելի է վտանգվում։

■ Ի՞նչ պետք է անի Փաշինյանը բանակցությունների հարցում. Ոչինչ։ Միևնույն է բանակցությունների ընթացքում Փաշինյանին որևէ մեկը լուրջ չի վերաբերվում։ Ավելին, բոլոր հնարավոր եղանակներով ստորացնում են, նսեմացնում։ Չի կարող երկիրը խայտառակ կապիտուլյացիայի հասցրած անձը երկիրը արժանապատվորեն ներկայացնել բանակցություններու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր