Դեպի վեր

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումը

armenpress.am07/11/2019, 5:30

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումը

Արցախի ԱԳ նախարարությունը ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումը, որը վերահաստատում է «Էնգել-Ռոյս նախաձեռնության» կարևորությունը՝ միտված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում լարվածության թուլացմանը։ Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում է շփման գծից դիպուկահարների, ծանր զինտեխնիկայի և նոր զինատեսակների հետքաշում, ինչպես նաև հրաձգությունների տեղորոշման համակարգերի ներդրում և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր մեկնաբանության մեջ նշել է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը։

«Համոզված ենք, որ հրադադարի ռեժիմի հետևողական ամրապնդումը, այդ թվում՝ միջազգային վերահսկման մեխանիզմների ներդրման միջոցով, կնպաստի խաղաղ կարգավորմանն ուղղված արդյունավետ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը»,- ընդգծել է նա։

Անի Սարգսյանի խոսքով՝ արցախյան կողմը բազմիցս ընդգծել է խաղաղ գործընթացը շարունակելու համար պայմանների ստեղծման կարևորությունը և հանդես եկել շփման գծում լարվածության թուլացման և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման վերաբերյալ տարբեր կառուցողական նախաձեռնություններով։ «Որպես վերջին օրինակներից մեկը կարելի է ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD474.5477
EUR530.5536
RUR7.57.62
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր