Դեպի վեր

Հայաստանի այս տարվա տնտեսական ցուցանիշները էականորեն ցածր կլինեն կանխատեսվածից. Էկոնոմիկայի նախարար

azatutyun.am04/4/2020, 6:06

Հայաստանի այս տարվա տնտեսական ցուցանիշները էականորեն ցածր կլինեն կանխատեսվածից. Էկոնոմիկայի նախարար

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հայտարարեց, որ ընթացիկ տարվա տնտեսական ցուցանիշները էականորեն ցածր կլինեն այն կանխատեսումներից, որ արել էին իշխանությունները 2019 թվականի վերջին։

2020 թվականի պետբյուջեի համաձայն, այս տարի Հայաստանը պետք է գրանցեր 4,9 տոկոս տնտեսական աճ։

Այսօր լրագրողների հետ զրույցում նախարար Խաչատրյանը թվեր չնշեց, սակայն վստահություն հայտնեց, որ հանրապետությունն արագ կվերականգնի իր տնտեսական ներուժը։

Կենտրոնական բանկի օրերս հրապարակած «Գնաճի հաշվետվություն» զեկույցի համաձայն, այս տարի Հայաստանը կփակի ընդամենը 0,7 տոկոս տնտեսական աճով։ 2019 թվականի դեկտեմբերին հրապարակված նախորդ զեկուցի համաձայն, 2020-ի տնտեսական աճը կանխատեսվում էր 5,3 տոկոս։

Լավ նորությունն այն է, որ գալիք տարվա համար Կենտրոնական բանկը կանխատեսում է 7,2 տոկոս աճ, մինչդեռ ըստ նախորդ զեկույցի գալիք տարի աճը ավելի համեստ պետք է լիներ՝ 5,1 տոկոս։

Հարցին, թե արդյոք կիսում է Կենտրոնական բանկի գնահատականները, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց․ - «Բոլոր թվարկված երևույթներն էլ ճիշտ են։ Բնական է, որ Ռուսաստանում տնտեսական իրավիճակը, որ նույն դժվարություններին է առերեսվել, ինչպես Հայաստանում և աշխարհի բազմաթիվ այլ երկրներում, այդպիսի ավելի դժվար ֆինանսական պայմաններում պետք է սպասել, որ կկրճատվեն նաև դեպի Հայաստան տրանսֆերները, որոնք կատարում են մեր համաքաղաքացիներին։ Բնականաբար, արտահանողներն են դժվարություններ կրում նույն շուկաներում՝ նույն պատճառներով։ Եվ ոչ միայն արտահանողները, այլև մեր ներքին շուկայում գործող կազմակերպությունները»։

«Կենտրոնական բանկի գնահատման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դա կոնկրետ իրավիճակի գնահատական է, այսինքն՝ այդ պահի դրությամբ տրված գնահատական է», - շարունակեց Խաչատրյանը։ - «Այս տարին այն տարին է, երբ որ էական է լինելու տնտեսական արդյունքի կրճատումը այն կանխատեսումների համեմատությամբ, որոնք տարվա սկզբին էին արված։ Իսկ դուք հիշում եք, որ տարվա սկզբին այդ արդյունքները բավական լավատեսական էին, և երկու ամսվա ցուց...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD480485
EUR534545
RUR6.937.13
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր