Դեպի վեր

Արդարադատության նախարարությունը դատախազությանը բողոք է ուղարկել «Աստղիկ» բժշկական կենտրոնի դեմ

azatutyun.am05/23/2020, 3:30

Արդարադատության նախարարությունը դատախազությանը բողոք է ուղարկել «Աստղիկ» բժշկական կենտրոնի դեմ

Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը երեք ամիս «Աստղիկ» բժշկական կենտրոնում անցկացնելուց հետո երեկ տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Տեղափոխմանը, սակայն, մի շարք իրադարձություններ էին նախորդել, որոնց հետքերով Արդարադատության նախարարությունը Գլխավոր դատախազությանը բողոք է ուղարկել բժշկական կենտրոնի դեմ՝ ակնկալելով, որ քրեական գործ կհարուցվի և պատասխանատվության ենթարկվեն բոլոր մեղավորները։

Երեկ երեկոյան Արդարադատության նախարարությունն ահազանգեց, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Կուրղինյանն ու նրա գործընկերները մի փաստաթուղթ են տրամադրել այն մասին, որ Գագիկ Խաչատրյանը դուրս է գրվում հիվանդանոցից մայիսի 22-ին։ Բնօրինակը հանձնվել է հենց այդ պահին հիվանդանոցում գտնվող «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» բժշկին։

«Բնօրինակ փաստաթղթի հանձնումից հետո քրեակատարողականի բժիշկը, բնօրինակ փաստաթուղթը թողնելով «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրենի սենյակում, դուրս է եկել սենյակից։ Կարճ ժամանակ անց վերադառնալով՝ նա պարզել է, որ բնօրինակ փաստաթուղթը սեղանից անհետացել է։ «Աստղիկ» բժշկական կենտրոնն առերևույթ վստահությունը չարաշահելու եղանակով վերցրել է բժշկին տրված բնօրինակ փաստաթուղթը և հրաժարվել ներկայացնել այն՝ պատճառաբանելով, որ այդպիսի փաստաթուղթ չի տրամադրվել», - գրում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նախարարը Ֆեյսբուքի իր էջում գրում է նաև, որ չնայած բնօրինակ փաստաթղթի «անհետացմանը», դրա լուսապատճենն ունեն, և տեղի ունեցածը առերևույթ հիմք է տալիս ենթադրելու, որ կարող են առկա լինել կոռուպցիոն ռիսկեր, որոնք իրավասու մարմնի կողմից պետք է արժանանան համապատասխան գնահատականի։

«Նման պայմաններում առավել քան ողջամիտ է ենթադրությունը, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնը շահագրգռված է կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանին այս բժշկական կենտրոնում պահելու հարցում», - եզրահանգում է արդարադատության նախարարը։

Ավելին, իշխանության ներկայացուցիչը պնդում է՝ Խաչատրյանին դուրս գրելու մասին բնօրինակ փաստաթղթի, այսպես կոչված, «անհետացումից» հետո իրենց է տրամադրվել դուրսգրման համար անհրաժեշտ տեղեկատվությանը տրամագծորեն հակառակ տեղեկատվություն, որով «Աստղիկ» բժշկական կենտրոնը կարծես հրաժարվել է դուրսգրման իր որոշումից։

«Նման պայմաններում առնվազն կասկածելի է, թե ինչպես բժիշկ-մասնագետների կողմից ներկայացված դուրսգրման մասին որոշումը կարող էր այդքան հանկարծակի փոխվել», - հայտարարում է Բադասյանը։

Իշխանության ներկայացուցչի ենթադրությունը, որ Հանրապետականի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող հիվանդանոցը շահագրգռված է Խաչատրյանի հիվանդանոցում պահելու հարցում, ավելի է հիմնավորվում, քանի որ, ինչպես Բադասյանն է գրում, ՊԵԿ նախկին նախագահը հիվանդանոցում որպես այդպիսին ստացիոնար բուժում չի ստանում։ Ցուցված բուժումն իրականացվում է դրսից հրավիրված մասնագետի միջոցով։

«Աստղիկ» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Ասատուր Ասատրյանը հրաժարվեց արձագանքել Արդարադատության նախարարության՝ իրենց հասցեին հնչեցված մեղադրանքներին։

«Դուրս են գրել, Գագիկ Խաչատրյանն էլ մեզ մոտ չի», - ասաց Ասատրյանը:

2008-2014-ը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցրած Խաչատրյանն, ըստ փաստաբանների, ունի ողնաշ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր