Դեպի վեր

Դավաճանին ծափահարելով՝ դուք բարոյապես գոյություն չունեք այլևս. Վահե Սարգսյանի բաց նամակը՝ Շիրակ Թորոսյանին

henaran.am04/14/2021, 11:48

Դավաճանին ծափահարելով՝ դուք բարոյապես գոյություն չունեք այլևս. Վահե Սարգսյանի բաց նամակը՝ Շիրակ Թորոսյանին

yerkir.am-ը գրում է.

«Պարո՛ն Թորոսյան

Այն, ինչ տեղի է ունեցել և ունենում է Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում, դուք լավ գիտեք: Լավ գիտեք նաև, թե այս մեծագույն ողբերգության հեղինակն ու ճարտարապետն ով է, և այդ մեկն ինչպիսի ուժգնությամբ է հանձնել Արցախը՝ հանուն Էրդողանի հետ իր համար բաղձալի բարեկամության, այդ մեկն ինչպիսի սպանդանոց է դարձրել Արցախը՝ հանուն Էրդողանի հետ նախագծված պլանի իրագործման, հանուն ազատագրված շրջանների ու Շուշիի դավադիր հանձնման, այդ մեկն ինչ հատկություններ ունի՝ այդքանից հետո մոլորեցնելու հասարակությանը, ամեն օր խաբելու, գնելու, ծաղրելու ու ստորացնելու մարդկանց, շարունակաբար վաճառելու Հայրենիքը, ազգային արժեքները, հայ ժողովրդի ապագան:

Դուք ոչ միայն ստորացուցիչ հայտարարությունից հետո դուրս չեկաք այդ ամոթալի ֆրակցիայից, այլև ձեր իսկ դատապարտելի պահվածքով շարունակեցիք Նեռի իշխանության հենարանը լինել:

Պարո՛ն Թորոսյան

Այն, ինչ այսօր տեսա, վեր է ամեն երևակայությունից. դուք ոտքի եք կանգնում և փառաբանում, ծափահարում Հայրենիքի գլխավոր դավաճանին: Դուք այսօր թքեցիք Եռաբլուրում ամփոփված հազարավոր զոհերի շիրիմների վրա, անարգեցիք անհետ կորածների հիշատակը, դուք ստորագրեցիք գերագույն ստահակի բոլոր այն դավաճանական, ամոթալի ու ստորացուցիչ հայտարարությունների, քայլերի ու դիրքորոշումների տակ, որոնց շնորհիվ հայոց պետականությունը կանգնել է կործանման եզրին, և որոնք խամրեցրել են հայ ժողովրդի ապագան: Էրդողանի հետ պլանավորած դավադիր պատերազմի 5000 անմեղ զոհերի, անհետ կորածների ու հարյուրավոր գերիների, տասնյակհազարավոր վիրավորների արյան, Արցախի հրեշավոր վաճառքի ու Հայաստանի Հանրապետության ապագայի խորտակման հիմքերում այլևս նաև դո՛ւք եք կանգնած, և Նեռն այդ ամենն իրագործել է ու շարունակում է հայրենիքը գերեզմանելու իր ծրագիրը նաև ձե՛ր միջոցով:

Դուք հայրենիքի գերեզմանափորներից եք այլևս, և պատմության ու սերունդների առջև պատասխան եք տալու: Ձեր և ԳԳ ստահակի միջև այլևս ո՛չ մի տարբերություն չկա: Ավելի՛ն՝ Նիկոլն անում է այն, ինչի համար ստեղծված է, նա կարիճի մասին հայտնի հեքիաթի նման այլ բանի ընդունակ չէ, քան խայթելը, այն է՝ դավաճանելն ու քանդելը, և Նիկոլը խորապես անկեղծ է այդ հարցում: Բայց ի՞նչ ասել մեկին, որը 30 թուրքական արծաթը հաճույքով ըմբոշխնում է՝ լեգիտիմացնելու համար մի ողջ սերնդի արյան ու հայրենիքի վաճառքը:

Ես ներողություն եմ խնդրում իմ շրջապատից, որոնց առջև, որպես ջավախքցի, մինչ օրս փորձել եմ ինչ-որ տեղ արդարացնել Շիրակ Թորոսյանի, մեղմ ասած, անհասկանալի պահվածքը նոյեմբերի 9-ից հետո: Ներողություն եմ խնդրում իմ լրագրողներից, որոնց այսք...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր