Դեպի վեր

10 նշան, որ շատ եք ծախսում

newmag.am04/16/2019, 2:24

10 նշան, որ շատ եք ծախսում

Դուք մինչև վերջին կոպեկը ծախսում եք

Խնայողությունները ֆինանսական անվտանգության կարևոր մասն են: Լավ կլինի, որ եկամտի 10% խնայեք: Եթե եկամուտը մեծ չէ, առնվազն` 5%-ը:

Եթե գումար ընդհանրապես չի մնում, ապա վերանայեք ձեր վերաբերմունքը ծախսերի նկատմամբ: Հակառակ դեպքում, ցանկացած ֆորսմաժորային իրավիճակում կհայտնվեք խորը ֆինանսական ճգնաժամի առջև:

Ձեր ծախսերն աճում են եկամտին զուգահեռ

Ոչինչ չէիք խնայում, որովհետև քիչ էիք վաստակում: Նոր աշխատավայրում ձեր եկամուտն ավելացել է, բայց խնայողությունների համար գումար այդպես էլ չկա: Եթե ծախսերը եկամտին զուգահեռ ավելանում են, ապա դուք ֆինանսական կարգապահության հետ լուրջ խնդիր ունեք:

նույն եկամուտն ունեցող մարդիկ ավելի քիչ են ծախսում

Ձեր գործընկերը նույն եկամուտն ունի, բայց արդեն կուտակել է հիփոթեկի կանխավճարի համար բավարար գումար, ճամփորդում է, իսկ դուք հազիվ եք ծայրը ծայրին հասցնում: Նշանակում է գրագետ է ծախսում իր եկամուտը: Օրինակ` հին հեռախոսը iPhone-ի վերջին մոդելով չի փոխարինել, փոխարենը` եվրոպական ճամփորդության տոմս է գնել:

Բանկային վճարումներն ուշացնում եք

Վարկային քարտ ունենալը լավ է, կարելի է նույնիսկ գումար աշխատել: Բայց դրա առկայությունը չի նշանակում, որ պետք է ծախսեք ձեր եկամտից ավելի շատ: Այն միայն հնարավորություն է տալիս ծախսել վաստակած գումարն ավելի շուտ, քան դուք այն կստանաք:

Բյուջե նախատեսելուց վախենում եք

Միայն մեկ պատճառ կա. պարզապես վախենում եք առերեսվել ձեր ծախսերի իրականության հետ: Հոգու խորքում հասկանում եք, որ ոչ բոլոր ծախսերն են հիմնավորված և կարող էիք ավելի խելամիտ ծախսել գումարը: Բյուջե նախատեսելով կկարողանաք վերանայել ֆինանսների հանդեպ Ձեր վերաբերմունքը:

Գնում եք իրեր, որոնք նախատեսված են ավելի ապահովված մարդկանց համար

Դաժան իրականություն է: Նորաձև թաղամասում բնակարանի համար գումար կուտակելը, մի քանի միլիոն արժողությամբ մեքենա գնելը գործի կեսն է, հետո այդ գույքը պահել է պետք:

Ստիպված եք քրտնաջան աշխատել այդ կարգավիճակին, կյանքի այդ մակարդակին համապատասխանելու համար: Խոսքն, ի դեպ, միայն տան կամ մեքենայի մասին չէ: Երբեմն, բավական է սմարթֆոն կամ պայուսակ գնել բյուջեին հարվածելո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր