Դեպի վեր

Կանխատեսելի էր, որ հիմիկվանից կսկսվեն ճնշումներ Վերաքննիչ դատարանի դատավորների նկատմամբ․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

7or.am05/22/2019, 6:36

Կանխատեսելի էր, որ հիմիկվանից կսկսվեն ճնշումներ Վերաքննիչ դատարանի դատավորների նկատմամբ․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

Կանխատեսելի էր, որ հիմիկվանից կսկսվեն ճնշումներ Վերաքննիչ դատարանի դատավորների նկատմամբ․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

Factor.am-ի հարցազրույցը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանի հետ․

-Պարոն Ալումյան, երեկ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան։․ Տուժողի ներկայացուցիչները՝ Սեդա Սաֆարյանը, Վահե Գրիգորյանը հայտնել են, որ ներկայացված միջնորդության մասին տեղյակ չեն եղել, դատախազությունը ևս հայտնեց, որ տեղեկացված չի եղել։ Ինչո՞ւ է այս միջնորդությունը նրանցից գաղտնի պահվել։

-Իրականությունը բոլորովին այլ է․ օրենքը նախատեսում է, որ գործը վարույթ ընդունած դատավորը պարտավոր է կայացնել հետևյալ որոշումներից մեկը․ կա՛մ գործի վարույթը կասեցնել, կա՛մ կարճել, կա՛մ ըստ ընդդատության ուղարկել, կա՛մ գործը մեղադրողին վերադարձնել, կա՛մ ինքնաբացարկ հայտնել, կա՛մ գործը դատական քննության ենթարկել։ Ո՛չ դատախազության, ո՛չ էլ տուժող կողմի համար գաղտնիք չէր, որ դատավորը այս որոշումներից մեկը պետք է կայացնի՝ իր աշխատասենյակում։ Մեր՝ պաշտպանական, կողմը պահանջում էր, որ նախնական դատական նիստի ընթացքում էս հարցը քնարկվի, սակայն դատախազությունն առարկում էր՝ ասելով, որ այս փուլի հարց չի։ Տուժող կողմն էլ տեսնում էր, որ մենք միջնորդում ենք դիմել Սահմանադրական դատարան, ասում էինք նիստի ժամանակ, որ էսպիսի միջնորդություն ենք ներկայացրել, իսկ մեղադրանքի կողմը դրա դեմ առարկում էր, իսկ տուժող կողմը գիտեր, որ մենք նման միջնորդություն էինք ներկայացրել։

–Իսկ ինչու դատաքննության փուլում չներկայացվեց այս միջնորդությունը, որ կողմերը կարողանային իրենց պնդումներն ու փաստարկները ներկայացնել։

-Եթե իրենք տեսակետներ ունեին այս հարցի վերաբերյալ, կարող էին իրենց տեսակետները ներկայացնել դատարանի գրասենյակ։ Հիմա եթե իրենք դա չեն արել, իրենց գնացքը գանցել է, հիմա ինչից են դժգոհ։ Այս դժգոհությունն ինչի համար է, ուղղակի կրքեր լարելով են զբաղված, իսկ իրավաբանություն անելիս պետք է զգացմունքները մի կողմ թողնել։

-Ստացվում է, որ այդ 4-օրյա նախնական դատական նիստին տուժողի իրավահաջորդները ներկա չեղան, իրենց պնդումներն ու փաստարկները չներկայացրեցին և հիմա նաև առանց նրանց իմացության նման որոշում է կայացվել։

-Դատախազությունն ուներ բոլոր հնարավորությունները մասնակցելու այս ամեն ինչին և ներկայացնելու ցանկացած փաստարկ, ինչն էլ արել է, եթե այդտեղ հավասարակշռության սկզբունքի խախտում է եղել, ապա միայն ի վնաս մեզ։ Եթե մարդիկ կան, որոնց օրենքը դուր չի գալիս, ապա կան համապատասխան ընթացակարգեր, կարող են դա փորձել։

-Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջոցի փոփոխման վերաբերյալ եղան հրապարակումներ, որ դատավորի ընթերցած տեքստը Քոչարյանի պաշտպանական թիմի հետ համաձայնեցված է եղե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր