Դեպի վեր

«6 արտիստները եւ ռեժիսորը մասնակցել են անվճար հիմունքներով». Գեւորգ Ալթունյանը՝ «Հերոս տղերք» հոլովակի մասին

bravo.am09/25/2020, 9:36

«6 արտիստները եւ ռեժիսորը մասնակցել են անվճար հիմունքներով». Գեւորգ Ալթունյանը՝ «Հերոս տղերք» հոլովակի մասին

Արամ Mp3-ը, Միհրան Ծառուկյանը, Արամեն, Մկրտիչ Արզումանյանը, Արսեն Սաֆարյանն ու Արաբո Իսպիրյանը ՀՀ Անկախության տոնի առթիվ հանդես են եկել «Հերոս տղերք» երգի տեսահոլովակով, որը նվիրված է 2020 թվականին Տավուշի սահմանին տեղի ունեցած հուլիսյան գործողությունների մարտիկներին։ Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Սյոմա Կոդաբաշյանը, իսկ նախագծի հեղինակը ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանն է։ Վերջինս BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է նախագծի գաղափարի, ընտրված արտիստների մասնակցության եւ տեսահոլովակի նկարահանումների մասին։

«Հուլիսյան դեպքերից հետո միտք կար, որ տղերքի հերոսության, քաջության, խիզախության մասին այս կերպ արտահայտվելու որեւէ տարբերակ լինի։ Եվ փաստորեն ստացվեց այնպես, որ այդ ցանկությունը միայն իմը չէր: Մի քանի օր անց ինձ դիմեց Րաֆֆի Ալթունյանը՝ ասելով, որ երգ ունի հենց այդ թեմայով։ Լսելուց հետո գաղափար առաջացավ, որ մի քանի հոգի կատարեն, հոլովակում էլ նրանց նկարահանենք զինվորական մասնագիտություններով։ Բարեբախտաբար, բոլոր այն մարդիկ, որոնց հետ զրուցեցի, սիրով համաձայնեցին ու մեծ նվիրումով մասնակցեցին նախագծին։ Նշեմ, որ բոլոր երգիչները, ռեժիսորը եւ մյուս մասնակիցները համաձայնեցին միանալ լրիվ անվճար հիմունքներով, ինչի համար շատ շնորհակալ եմ նախարարության անունից»,- մեր զրույցում ասաց Գեւորգ Ալթունյանը։

3


Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են ընտրվել վեց երգիչները, եւ ինչով է պայմանավորված հատկապես Մկրտիչ Արզումանյանի մասնակցությունը, քանի որ արտիստներից միայն նա է, որ մասնագիտությամբ դերասան է, ոչ թե երգիչ։ Գեւորգ Ալթունյանն ասաց, որ Մկոյին շատ վաղուց է ճանաչում եւ գիտեր՝ նա ժամանակին ծառայել է հատուկ նշանակության զորքերում, բացի այդ էլ՝ լավ երգում է․ «Պարտ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր