Դեպի վեր

Ակտիվ է Սպիտակի օջախային գոտին. Գյումրիում երկրաշարժն ուղեկցվել է որոտացող ամպի ձայնով

armtimes.com09/11/2019, 10:18

Ակտիվ է Սպիտակի օջախային գոտին. Գյումրիում երկրաշարժն ուղեկցվել է որոտացող ամպի ձայնով

Երեկ Գյումրիում գրանցված 5-ից 6 բալ ուժգնություն ունեցած երկրաշարժն ուղեկցվել է աղմուկով: Նախ ձայնն է խուճապի մատնել մարդկանց, հետո նոր ուժեղ ցնցումները: Շատերը, հատկապես բազմաբնակարան շենքերի եւ վթարայինների բնակիչները, տեւական ժամանակ, կեսգիշերն անց էլ շարունակել են ընտանիքի անդամների հետ մնալ շենքերի բակերում:

Ի՞նչ աղմուկ են լսել մարդիկ: Ըստ ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ Կարեն Մխիթարյանի, աղմուկ իսկապես եղել է, ինչը երկրակեղեւում ընթացող պրոցեսների հետեւանք է: «Որ մարդիկ ձայներ են լսել, բնական է, դա անջատվող էներգիայի հետեւանքն է: Դրանից բացի, երկրաշարժի էներգիայի ալիքն ունի երկայնական եւ լայնական բաղադրիչ, ձայնայինը հիմնականում արտահայտվում է լայնական բաղադրիչի պարագայում: Երեկվա երկրաշարժն այդպիսին էր»,-ասաց Կարեն Մխիթարյանը:

Գրինվիչի ժամանակով 16:22-ին, տեղական ժամանակով 20:22-ին 4.8 մագնիտուդով գրանցված երկրաշարժը զգացվել էր Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի մարզերում եւ Երեւանում: Յուրաքանչյուր տարածաշրջանում՝ տարբեր ուժգնությամբ: «2 րոպե անց տեղի է ունեցել երկրորդ երկրաշարժը նույն օջախային գոտում, արդեն 4.3 մագնիտուտով: 20:22-ից 21:30-ը տեղի է ունեցել 30-ից ավելի երկրաշարժ՝ 1.8-ից մինչեւ 4.8 մագնիտուտ ուժգնությամբ: Ամբողջ գիշերվա ընթացքում կրկին թույլ հետցնցումներ են եղել, մեր հյուսիսային տարածաշրջանային կենտրոնը մշտադիտարկում է իրականացրել, թե երկրաշարժի պարամետրերի մասով, թե ընդհանուր դիտարկումների մասով: Նաեւ ուժեղացված ռեժիմով աշխատանք է իր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475.5477.5
EUR523527
RUR7.397.5
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր